Իսպանիայի հավաքականը լուրջ կորուստով է մոտենում ԱԱ-2026-ին
Իսպանիայի հավաքականը լուրջ կորուստով է մոտենում ԱԱ-2026-ին
18/05/2026 - 21:44

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆերմին Լոպեսն աքիլլեսյան գարշապարի ոսկորի կոտրվածք է ստացել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

23-ամյա ֆուտբոլիստը կվիրահատվի։

As-ի տվյալներով` Լոպեսի ապաքինունը կտևի 2 ամիս։ Նա վնասծաքի պատճառով Իսպանիայի ազգային հավաքականի կազմում չի մասնակցի ԱԱ-2026-ին։

Իսպանացի ֆուտբոլիստն ավարտվող մրցաշրջանում բոլոր մրցաշարերի 48 խաղում խփել է 13 գոլ, կատարել 17 ասիստ։

Եվրոպայի գործող չեմպիոն Իսպանիայի հավաքականն ԱԱ-2026-ի H խմբում կմրցի Ուրուգվայի, Կաբո Վերդեի ու Սաուդյան Արաբիայի թիմերի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026