Իսպանիայի գավաթ. Վիլյառեալն ու Վալենսիան ջախջախիչ հաղթանակներ տոնեցին` դուրս գալով 1/8 եզրափակիչ🎥

Իսպանիայի գավաթ. Վիլյառեալն ու Վալենսիան ջախջախիչ հաղթանակներ տոնեցին` դուրս գալով 1/8 եզրափակիչ🎥

04/01/2023 - 01:32

Հունվարի 3-ին մեկնարկեց Իսպանիայի գավաթի 2022/23 խաղարկության 1/16 եզրափակիչ փուլը։

«Վիլյառեալը» հյուրընկալվելիս մրցեց Սեգունդան ներկայացնող «Կարթախենայի» դեմ։

Առաջին կեսից հետո բավական անակնկալ արդյունք էր գրանցվում, քանի որ տանտերերը 39-րդ րոպեին Պաբլո Վասկես Պերեսկ խփած գոլի շնորհիվ հաղթում էին 1:0 հաշվով։

Այդուհանդերձ, երկրորդ կեսում «դեղին սուզանավը» միացրեց շարժիչները և 5 անգամ գրավեց մրցակցի դարպասն` արդյունքում հաղթելով 5:1 հաշվով։

Կիկե Սետիենի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Ալեխանդրո Բայենան, Արնո Դանժուման, Խոսե Լուիս Մորալեսը, Սամու Չուկվուեզեն և Էթիեն Կապուն։

Զուգահեռաբար ընթացող խաղում էլ «Վալենսիան» հյուրընկալվելիս մրցեց Սեգունդա Բ-ն ներկայացնող «Լա Նուսիայի» դեմ` հաղթելով 3:0 հաշվով։

«Չղջիկների» գոլերը խփեցին Ջասթին Կլույվերտը, Իլայշ Մորիբան ու Ուգո Դուրոն։

Այսպիսով, «Վիլյառեալն» ու «Վալենսիան» նվաճեցին Իսպանիայի գավաթի 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023