Ինտեր Մայամին, առանց Մեսսիի, պարտվեց Մոնրեալին 🎥

Ինտեր Մայամին, առանց Մեսսիի, պարտվեց Մոնրեալին 🎥

11/03/2024 - 10:54

ՄԼՍ-ի կանոնավոր առաջնության հերթական խաղում «Ինտեր Մայամին» սեփական մարզադաշտում մրցեց «Մոնրեալի» դեմ։

Գոլառատ խաղում հյուրերը հաղթեցին 3:2 հաշվով։

Կանադական ակումբի կազմից գոլերը խփեցին Ֆերնանդո Ալվարեսը, Մաթիաս Կոկարոն ու Իբրահիմ Սունուսին։

«Ինտեր Մայամիի» կազմից էլ աչքի ընկան Լեոնարդո Կամպանան ու Ժորդի Ալբան։

Նշենք, որ «Ինտեր Մայամիի» կազմից հանդիպումը բաց թողեց թիմի առաջատար Լեո Մեսսին, ում ակումբի գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն հանգստի հնարավորություն էր տվել։

«Մոնրեալը» այս հաղթանակից հետո վաստակեց 7 միավոր և Արևելյան կոնֆերենցիայում բարձրացավ 2-րդ հորիզոնական։

«Ինտեր Մայամին» նույնպես 7 միավոր ունի և լրացուցիչ ցուցանիշներով նույն կոնֆերենցիայի առաջատարն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023