Ինտերն աշխատում է Պորտուի հարձակվողի տրանսֆերի շուրջ

Ինտերն աշխատում է Պորտուի հարձակվողի տրանսֆերի շուրջ

16/01/2024 - 23:02

«Պորտուի» հարձակվող Մեհդի Թարեմին, հնարավոր է, կարիերան շարունակի «Ինտերի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը, 31-ամյա ֆուտբոլիստի ու «վիշապների» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թ. հունիսին, և ստեղծված իրավիճակում «ներաձուրիները» պատրաստ են իրանցի ֆուտբոլիստին ազատ գործակալի կարգավիճակում ձեռք բերել 2024 թ. ամռանը։

Աղբյուրի փոխանցմամբ` Թարեմիի ներկայացուցիչները նախորդ շաբաթվա վերջին արդեն բանակցություններ են վարել միլանյան ակումբների ղեկավարության հետ։

Հաղորդվում է, որ ինքը` Թարեմին, կողմ է կարիերան Ա սերիայում շարունակելու տարբերակին` չնայած առաջարկներ ունի նաև Թուրքիայից ու Սաուդյան Արաբիայից։

Թարեմին «Պորտուի» ղեկավարությանն արդեն հայտնել է, որ չի երկարաձգելու պայմանագիրը, իսկ ակումբը չի խոչընդոտելու նրան կարիերայի հետագա ընթացքի հարցում։

Հատկանշական է, որ «Ինտերին», ամեյան հավանականությամբ, կհաջողվի Թարեմիին հայտավորել` որպես Եվրամիության քաղաքացու։

Բանն այն է, որ իրանցի ֆուտբոլիստն արդեն գրեթե 5 տարի է բնակվում է Պորտուգալիայում, ինչը նրան թույլ է տալիս ստանալ այդ երկրի քաղաքացիություն։

Վերջում հավելենք, որ Մեհդի Թարեմին «Պորտուի» կազմում հանդես է գալիս 2020 թ. օգոստոսից` անցկացրած 171 խաղում դառնալով 86 գոլի և 53 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023