Ինտերի ծանրագույն հաղթանակը․ Ինտեր 2։1 Վերոնա?

Ինտերի ծանրագույն հաղթանակը․ Ինտեր 2։1 Վերոնա?

10/11/2019 - 01:41

Իտալական Ա Սերիայի 12-րդ տուրում Միլանի «Ջուզեպպե Մեացա» մարզադաշտում «Ինտերը» 2։1 հաշվով առավելության հասավ «ՎԵրոնայի» նկատմամբ։

Հանդիպման հաշիվը բացեցին հյուրերը․ 19-րդ րոպեին 11 մետրանոցից չվիրպեց Վալերիո Վերեն։

Երկրորդ խաղակեսում «Ներաձուիներին» հաջողվեց բեկել հանդիպման ընթացքը և հաղթանակ կորցել։ Հանդիպման 65-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Մաթիաս Վեսինոն, իսկ 83-րդ րոպեին աչքի ընկավ Նիկոլո Բարելան՝ ապահովելով կամային հաղթանակ իր թիմի համար։

Այս հաղթանակից հետո Անտոնիո Կոնտեի սաները վաստակեցին 31 միավոր և ժամանակավորապես բարձրացան 1-ին հորիզոնական, իսկ «Վերոնան» 15 միավորով 9-րդն է։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023