Ինսինյեն տպավորիչ գոլ խփեց տուգանայինից, որը նվիրեց Մարադոնային🎥

Ինսինյեն տպավորիչ գոլ խփեց տուգանայինից, որը նվիրեց Մարադոնային🎥

30/11/2020 - 01:53

Իտալական Ա սերիայի 9-րդ տուրի շրջանակում «Նապոլին» սեփական հարկի տակ 4։0 հաշվով ջախջախեց «Ռոմային»։

Հանդիպման 31-րդ րոպեին նեապոլիտանական ակումբը մրցակցի տուգանային հրապարակի մատույցներում ստացավ տուգանային հարվածի իրավունք։ Գնդակին մոտեցավ թիմի ավագ Լորենցո Ինսինյեն, ով տպավորիչ հարվածով գրավեց դարպասը, իսկ այնուհետև պահեստայինների նստարանից ստացավ «Նապոլիի» «10» համարի խաղաշապիկ, որը Մարադոնայի անունով էր։ Ինսինյեն գոլը նվիրեց նոյեմբերի 25-ին կյանքից հեռացած լեգենդար ֆուտբոլիստին։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023