Ինչո՞ւ ենք Ռոնալդուին ատում Հարավային Կորեայում․ նախկինում նրան պատշում էին

Ինչո՞ւ ենք Ռոնալդուին ատում Հարավային Կորեայում․ նախկինում նրան պատշում էին

22/04/2020 - 22:55

«Յուվետնուսի» և Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն համաշխարհային մակարդակի ֆուտբոլիստ է, ով վայելում է բազմահազար ֆուտբոլասերների սերը և հարգանքը։

Այդպես էր նաև Հարավային Կորեայում։ Կրիշը շատերի կուռքն էր, սակայն մեկ հանդիպումը փոխեց ամեն ինչ։ 2019 թվականին տեղի ունեցավ մի դեպք, ինչից հետո կորացիների կարծիքը Ռոնալդուի նկատմամբ կտրուկ փոխվեց։ Դա տեղի ունեցավ 2019/20 մրցաշրջանից առաջ, երբ «Յուվենտուսը» մրցաշրջանին պատրաստվում էր Կորեայում և ընկերական հանդիպում պետք է անցկացներ կորեական Կ-լիգայի բոլոր աստղերի դեմ։

Հանդիպման կազմակերպիչները՝ The Fasta ընկերությունը հաղորդեց, որ Ռոնալդուն խաղադաշտում կանցկացնի նվազագույնը 45 րոպե։ Նրանք նույնիսկ «Յուվենտուսի» հետ համաձայնագիր ունեին այդ ամենի հետ կապված։

Ռոնալդուի երաշխավորված ելույթը մեծ աժիոտաժ էր առաջացրել Սեուլում։ Հանդիպման տոմսերը սպառվել էին շատ արագ (մոտ 63 հազար տոմս), իսկ ոմանք տոմսի համար վճարել էին ոչ ավել, ոչ պակաս 400 եվրո։

Սակայն ամեն ինչ ընթացավ նախատեսված սցենարին հակառակ նախքան թուրինյան ակումբի Սեուլ ժամանելը։ Վատ եղանակի պատճառով «Յուվենտուսի» ֆուտբոլիստները Սեուլ ժամանեցին երկու ժամ ուշացումով, այնուհետև ակումբի ֆուտբոլիստները սկսեցին ստորագրություններ բաժանել։ Այդ արարողությանը բացակայում էր գլխավոր «հերոսը»՝ Կրիշտիանու Ռոնալդուն։ «Յուվենտուսը» նույնիսկ պաշտոնական հայտարարություն տարածեց՝ նշելով, որ Ռոնալդուին հանգիստ է պետք՝ մարզավիճակը պահպանելու համար։

Սակայն կորեացի երկրպագուները կարող էին այդ ամենը ներել, քանի դեռ տեղի չէր ունեցել գլխավոր անակնկալը։ Ռոնալդուն հանդիպմանը չմասնակցեց գեթ մեկ րոպե, և երբ հնչեց հանդիպման եզրափակիչ սուլիչը, կորեացի երկպագուները մեծ աղմուկ բարձրացրին՝ սուլելով և վանկարկելով Լեո Մեսսիի անունը։ Կորեացի երկրապգուները Կրիշին սկսեցին մեղադրել մեծամտության մեջ և փորձեցին խայտառակել նրան։

Կրիշտիանուն նույնիսկ այդ ամենը չփորձեց էլ բացատրել լրագրողների առաջ և անտարբեր անցավ նրանց կողքով՝ հրաժարվելով շփվել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ։ Այդ ամենը հանգեցրեց նրան, որ կորեական մամուլը և The Fasta-ն խիստ քննադատության ենթարկեցին Ռոնալդուին։

«Յուվենտուսը» սկսեց կրկին արդարանալ կատարվածի առթիվ՝ նշելով, որ Ռոնալդուն հանդիպմանը չի մասնակցել ոտքի մկանային վնասվածքի պատճառով, սակայն դրանից որոշ ժամանակ անց սոցցանցերում հրապարակեց, թե ինչպես է մարզասրահում վազքուղու վրա մարզվում։

Այդ ժամանակ կորեացիները լրիվ դուրս եկան իրենց հունից։ Նրանց մոտ հարց էր առաջացել․ եթե նա վնասվածք ունի, ապա ինչպե՞ս է այդպես մարզվում։

Որոշ ժամանակ անց կորեացի որոշ երկրպագուներ դիմեցին դատարան՝ պահանջելով հետ վերադարձնել գնված տոմսի գումարը և բարոյական վնասի փոխհատուցում։ Երկրպագուներից երկուսին հաջողվեց շահել դատը: Սեուլի արվարձաններից մեկի՝ Ինչեոնի դատարանը որոշեց, The Fasta ընկերույունը պարտավոր է տուժող կողմին վճարել 371 հազար վոն (313 դոլլար): Նշվում է, որ այդ հարցով դատարան էին դիմել ավելի քան 80 մարդ։ Դատը շահել էին միայն այդ երկու երկպրագուն։

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023