Աղբյուր․ «Բարսան խոշոր աշխատավարձ է առաջարկել Լիվերպուլի կիսապաշտպանին»

Աղբյուր․ «Բարսան խոշոր աշխատավարձ է առաջարկել Լիվերպուլի կիսապաշտպանին»

30/03/2021 - 01:27

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ժորժինիո Վեյնալդումը , ամենայն հավանականությամբ, ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ազատ գործակալի կարգավիճակով կփոխի ակումբային գրանցումը։

Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, 30-ամյա ֆուտբոլիստը նոր պայմանագրի հարցում չի կարողանում համաձայնության հասնել մերսիսայդյան ակումբի հետ, ինչից էլ փորձում է օգտվել «Բարսելոնան»։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնական ակումբն աշխատում է Վեյնալդումի հետ պայմանագիր կնքելու շուրջ։

Սկիրան գրում է, որ «բլաուգրանասը» Վեյնալդումին արդեն առաջարկել է 3 տարվա պայմանագիր՝ տարեկան 8 մլն եվրո աշխատավարձով։

Նշվում է նաև, որ հոլանդացի կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է նաև «Ինտերը»։ Միլանյան ակումբի ներկայացուցիչները խաղացողի պայմանների վերաբերյալ հարցում են ուղարկել Վեյնալդումի գործակալին, սակայն ներկա պահին որևէ պաշտոնական առաջարկ չի եղել «ներաձուրիների» կողմից։

Հիշեցնենք, որ Ժորժինիո Վեյնալդումը «Լիվերպուլի» կազմում հանդես է գալիս 2016 թվականից։ Այդ ժամանակ «կարմիրները» խաղացողի դիմաց «Նյուքասլին» վճարեցին 27․5 մլն եվրո, իսկ մինչ այժմ նա մերսիսայդյան ակումբի կազմում անցկացրել է 226 հանդիպում՝ դառնալով 22 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023