Ժորժինիոն հետաքրքրել է թոփ ակումբներին

Ժորժինիոն հետաքրքրել է թոփ ակումբներին

28/05/2020 - 13:02

«Չելսիի» կիսապաշտպան Ժորժինիոն, հնարավոր է, ամռանը լքի լոնդոնյան ակումբը։

28-ամյա իտալացի կիսապաշտպանը համարվում է «Յուվենտուսի» գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի հիմնական տրանսֆերային նպատակը։ Իտալացի մասնագետը Ժորժինիոյի հետ արդեն աշխատել է «Նապոլիի» և «Չելսիի» կազմում։

«Չելսին» չի ցանկանում վաճառել առաջատար ֆուտբոլիստներից մեկին, սակայն թուրինյան ակումբը պատրաստ է փոխանակում առաջարկել «ազնվականներին»։ «Յուվենտուսը» Ժորժինիոյի դիմաց պատրաստ է Լոնդոն ուղարկել Միրալեմ Պյանիչին։ Ինչպես տեղեկացնում է իտալացի լրագրող Նիկոլո Սկիրան, այժմ կողմերի միջև բանակցություններ են ընթանում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողի ծառայություններով հետաքրքրված են նաև «Բավարիան» ու ՊՍԺ։ Այդ ակումբները մտադիր են ուժեղացնել դաշտի միջին օղակը։

Նշենք, որ Ժորժինիոյի և «Չելսիի» միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականը։

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023