Ժոաու Ֆելիքսը կրկին գրավեց Ատլետիկոյի դարպասը 🎥

Ժոաու Ֆելիքսը կրկին գրավեց Ատլետիկոյի դարպասը 🎥

18/03/2024 - 00:55

Իսպանական Լա լիգայի 29-րդ տուրի կենտրոնական խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցում է «Ատլետիկո Մադրիդի» դեմ։

«Բլաուգրանայի» կազմից 38-րդ րոպեին աչքի ընկավ Ժոաու Ֆելիքսը` բացելով հաշիվը։

Հիշեցնենք, որ պորտուգալացի ֆուտբոլիստը վարձավճարով է հանդես գալիս կատալոնական ակումբում. նրա տրանսֆերային իրավունքը պատկանում է հենց «Ատլետիկոյին»։

24-ամյա ֆուտբոլիստը «հնդկացիների» դարպասը գրավել էր նաև առաջին շրջանում կայացած խաղում։ Նրա գոլի շնորհիվ «Բարսելոնան» հաղթեց 1:0 հաշվով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023