Թրիլլեր AFCON-ում. Գվինեան 90+8-րդ րոպեին հաղթանակ կորզեց Հասարակածային Գվինեայի դեմ խաղում🎥

Թրիլլեր AFCON-ում. Գվինեան 90+8-րդ րոպեին հաղթանակ կորզեց Հասարակածային Գվինեայի դեմ խաղում🎥

28/01/2024 - 23:23

Աֆրիկայի ազգերի գավաթի 1/8 եզրափակիչում Գվինեան Աբիջանի «Ալասանե Օուտարա» մարզադաշտում մրցեց Հասարակածային Գվինեայի դեմ։

Հանդիպումն անցավ բավական համառ և լարված պայքարում, որը դրամատիկ ավարտ ունեցավ. Գվինեան 90+8-րդ րոպեին 1:0 հաշվով հաղթանակ կորզեց։

Կաբա Դիավարայի թիմին հաղթանակ պարգևեց Մոհամեդ Բայոյի խփած գոլը։

Նշենք, որ 0:0 հաշվի ժամանակ 68-րդ րոպեին Հասարակածային Գվինեայի հարձակվող Էմիլիո Նսուեն չկարողացավ աչքի ընկնել 11-մետրանոցից. գնդակը դիպավ դարպասաձողին։

Այսպիսով, Գվինեան դուրս եկավ Աֆրիկայի ազգերի գավաթի 1/4 եզրափակիչ, որի շրջանակում կմրցի Եգիպտոս – Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն դիմակայության հաղթողի դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023