Թրիլլեր Բեռլինում. Բրագան ֆանտաստիկ comeback  արեց` 90+4-րդ րոպեին հաղթանակ կորզելով Ունիոնի դեմ խաղում🎥

Թրիլլեր Բեռլինում. Բրագան ֆանտաստիկ comeback արեց` 90+4-րդ րոպեին հաղթանակ կորզելով Ունիոնի դեմ խաղում🎥

03/10/2023 - 23:17

Չեմպիոնների լիգայի 2-րդ տուրում «Բրագան» C խմբի շրջանակում Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտում մրցեց «Ունիոնի» դեմ։

Գերմանական ակումբը բավական լավ սկսեց հանդիպումը և երկու գնդակի առավելություն ստացավ. դուբլի հեղինակ դարձավ Շերալդո Բեկերը։

Նշենք, որ սուրինամցի հարձակվողը Չեմպիոնների լիգայի շրջանակում խփեց «Ունոնի» պատմության առաջին գոլերը։

Այդուհանդերձ, հետագայում «Բրագան» իր մեջ ուժ գտավ և հետագայում ոչ միայն հետ բերեց կորցրածը, այլ կորզեց հաղթանակ։

Արթուր Ժորժեի թիմի գոլերը խփեցին Սիկու Նիակատեն, Բրուման ու Անդրե Կաշտրուն։

Վերջինս աչքի ընկավ 90+4-րդ րոպեին` ապահովելով հանդիպման թրիլլերային ավարտը։

C խմբի շրջանակում կայանալու է ևս մեկ հանդիպում.

«Նապոլի» – «Ռեալ Մադրիդ»

Խմբի մրցաշարային աղյուսակը ներկա պահին ունի հետևյալ տեսքը.

  1. «Նապոլի» – 3 միավոր
  2. «Ռեալ» – 3 միավոր
  3. «Բրագա» – 3 միավոր
  4. «Ունիոն» – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023