Թուրքիան նվաճեց Եվրո-2024-ի ուղեգիր` ջախջախելով Լատվիային 🎥

Թուրքիան նվաճեց Եվրո-2024-ի ուղեգիր` ջախջախելով Լատվիային 🎥

16/10/2023 - 09:15

Եվրո-2024-ի որակավորման փուլի 8-րդ տուրում Թուրքիայի հավաքականը D խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց Լատվիայի ընտրանու դեմ։

Հանդիպման մեծ մասում տանտերերն ունեին տոտալ առավելություն և գոլազուրկ առաջին կեսից հետո մրցակցի դարպասը չորս անպատասխան գնդակ ուղարկեցին։

Վինչենցո Մոնտելայի թիմից դուբլի հեղինակ դարձավ Ջենկ Թոսունը, մեկական գոլ էլ խփեցին Յունուս Ակգյունը և Կերեմ Ակթյուրքօղլուն։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Ուելս 2:1 Խորվաթիա

D խմբի մրցաշարային աղյուսակը 8-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.

  1. Թուրքիա (անցկացրած 7 խաղ) – 16 միավոր
  2. Ուելս (անցկացրած 6 խաղ) – 10
  3. Խորվաթիա (անցկացրած 6 խաղ) – 10
  4. Հայաստան (անցկացրած 6 խաղ) – 7
  5. Լատվիա (անցկացրած 7 խաղ) – 3

Այսպիսով, Թուրքիայի հավաքականը նվաճեց Եվրո-2024-ի խմբային փուլի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023