Էրիկսենը շուտով նոր ակումբ կունենա

Էրիկսենը շուտով նոր ակումբ կունենա

23/01/2022 - 15:54

Ինչպես տեղեկացնում է Mirror-ը, «Ինտերի» նախկին կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը շուտով պայմանագիր կկնքի «Բրենթֆորդի» հետ։

Աղբյուրի փոխանցմամբ` դանիացի կիսապաշտպանն առաջիկա 72 ժամվա ընթացքում բուժզննում կանցնի «մեղուների» համար և պայմանագիր կկնքի նոր ակումբի հետ։

29-ամյա ֆուտբոլիստը կարծում է, որ շատ արագ կարող է կրկին լավ մարզավիճակ հավաքել, ինչը նրան թույլ կտա հանդես կգալ Պրեմիեր լիգայում։

Հատկանշական է, որ եթե Էրիկսենը համալրի «Բերնթֆորդի» շարքերը, ապա կդառնա ակումբի 9-րդ դանիացի ֆուտբոլիստը։

Այժմ լոնդոնյան ակումբի կազմում են հանդես գալիս Յոնաս Լյոսլը, Մադս Բեկ Սյորենսենը, Զանկան, Լուկա Ռաչիչը, Մադս Ռոերսլև Ռասմուսենը, Քրիստիան Նյորգարդը, Մաթիաս Յենսենը և Մադս Բիդստրուպը, իսկ «մեղուների» գլխավոր մարզիչը նույնպես դանիացի է` Թոմաս Ֆրանկը։

Հիշեցնենք, որ Քրիստիան Էրիկսենը Եվրո-2020-ի խմբային փուլի առաջին տուրում կայացած Դանիա – Ֆինլանդիա (0:1) հանդիպման ժամանակ ուշագնաց եղավ։

Դանիացի ֆուտբլոստի մոտ սրտի կանգ էր արձանագրվել. հետագայում նրա վրա սրտի աշխատանքը ստուգող սարք` դեֆիբիլիատոր տեղադրեցին։

Քանի որ Ա սերիայի կանոնադրությունը թույլ չի տալիս ֆուտբոլիստներին հանդիպումների մասնակցել այդ սարքով, «Ինտերը» ստիպված էր 2021 թ. դեկտեմբերին խզել գործող պայմանագիրն Էրիկսենի հետ։

Հավելենք, որ Էրիկսենն անգլիական Պրեմիեր լիգա խաղալու փորձ արդեն ունի։ Նա 2013-2020 թթ. հանդես է եկել «Տոտենհեմի» կազմում, որի մարզաշապիկով անցկացրել է 305 հանդիպում` դառնալով 69 գոլի և 90 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023