Էվերտոնը խոշոր անակնկալ մատուցեց` հաղթելով Մանչեսթեր Յունայթեդին🎥

Էվերտոնը խոշոր անակնկալ մատուցեց` հաղթելով Մանչեսթեր Յունայթեդին🎥

09/04/2022 - 17:23

Անգլիական Պրեմիեր լիգայի 32-րդ տուրի շրջանակում «Էվերտոնը» «Գուդիսոն Պարկ» մարզադաշտում մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։

Հանդիպման ընթացքում գրանցվեց ընդամենը մեկ գոլ. 27-րդ րոպեին «իրիսներին» հաղթանակ պարգևեց Էնթոնի Գորդոնը։

Նշենք, որ մանկունյական ակումբը, հանդիպման մեծ մասում ունենալով խաղային ու տարածքային լուրջ առավելություն, ոչ մի կերպ չկարողացավ խուսափել պարտությունից։

Հանդիպման հերոս դարձավ «Էվերտոնի» դարպասապահ Ջորդան Պիկֆորդը, ով իր անվան դիմաց 4 սեյվ գրանցեց։

Այսպիսով, Ֆրենկ Լեմպարդի թիմը 1:0 հաշվով անակնկալ հաղթանակ տոնեց, ինչից հետո վաստակեց 28 միավոր և զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը։

«Կարմիր սատանաները», 51 միավորով, 7-րդն են։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023