Էնցոն կարող է հեռանալ «Չելսիից» ու տեղափոխվել անգլիական մեկ այլ գրանդ
Էնցոն կարող է հեռանալ «Չելսիից» ու տեղափոխվել անգլիական մեկ այլ գրանդ
27/05/2026 - 11:49

«Չելսիի» կիսապաշտպան Էնցո Ֆեռնանդեսը կարող է շուտով փոխել ակումբային գրանցումը, սոցցանցերում գրում է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը։

Արգենտինացի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»։

«Քաղաքաբնակների» ապագա գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան 25-ամյա կիսապաշտպանին ցանկանում է տեսնել թիմում։

Իտալացի մասնագետը կարծում է, որ Էնցոյի մակարդակի ֆուտբոլիստ մանկունիական գրանդում այժմ չի խաղում։ Կողմերը միասին աշխատել են հենց «Չելսիում»։

Արգենտինացու տրանսֆերը գնել ցանկանում են նաև Մադրիդի «Ռեալն» ու ՊՍԺ-ն։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ֆեռնանդեսը դժգոհ է «Չելսիում» տիրող իրավիճակից ու ցանկանում է հեռանալ ակումբից։ Հաղորդվում էր, որ նա երազում է տեղափոխվել «Ռեալ»։

Էնցո Ֆեռնանդեսը «Չելսի» է տեղափոխվել 2023թ. հունվարին։ «Անզվականները» նրա տրանսֆերը «Բենֆիկայից» ձեռք են բերել ռեկորդային` 121 միլիոն եվրոյով։ Նա ակումբում 169 խաղում գրանցել է 31 գոլ ու 30 ասիստ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026