Էդին Ջեկոն այտոսկրի վիրահատության է ենթարկվել

Էդին Ջեկոն այտոսկրի վիրահատության է ենթարկվել

08/10/2019 - 12:35

Ինչպես տեղեկացվել է իտալական «Ռոմայի» պաշտոնական կայքը, Էդին Ջեկոն Ա Սերիայի վերջին հանդիպման ժամանակ ստացել է այտոսկրի կրկնակի կոտրվածք։

Երեկ՝ հոկտեմբերի 7-ին, վիրահատության է ենթարկվել։ Հռոմեական ակումբի բժշկական անձակազմը նշում է, որ վիրահատությունն ընթացել է բարեհաջող։

Չնայած այս վիրահատությանը՝ Ջեկոն միացել է Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականին, որը պատրաստվում է ԵՎՐՈ 2020-ի ընտրական փուլի խաղերին։ Ամենայն հավանականությամբ, Ջեկոն կխաղա պաշտպանիչ դիմակով։

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023