Զլատանը կերկարաձգի պայմանագիրը Միլանի հետ

Զլատանը կերկարաձգի պայմանագիրը Միլանի հետ

09/03/2021 - 21:45

Ինչպես տեղեկացնում է Football Italia-ն՝ հղում անելով Corriere della Sera-ին, «Միլանի» կենտրոնական հարձակվող Զլատան Իբրահիմովիչը կշարունակի իր ելույթները «ռոսոներիների» կազմում։

Աղբյուրի փոխանցմամբ՝ 39-ամյա ֆուտբոլիստը միլանյան ակումբի կազմում ևս մեկ մրցաշրջան հանդես կգա՝ որի դիմաց կվաստակի 7 մլն եվրո։

Հիշեցնենք, որ կողմերի միջի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև սույն թվականի հունիսի 30-ը։

Չի բացառվուն նաև, որ «Միլանն» այդ ընթացքում ձեռք կբերի համեմատաբար երիտասարդ հարձակվողի, ով հետագայում կփոխարինի Զլատանին։

Ընթացիկ մրցաշրջանում միլանյան ակումբի ազմում բոլոր խաղերը միասին վերցրած՝ Իբրան մասնակցել է 21 հանդիպման՝ դառնալով 16 գոլի և 2 արդյունավետ փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023