Երկու ակումբ կպայքարի Ա սերիայի վերջին ուղեգրի համար🎥

Երկու ակումբ կպայքարի Ա սերիայի վերջին ուղեգրի համար🎥

26/05/2024 - 14:39

«Կրեմոնեզեն» և «Վենեցիան» դուրս են եկել իտալական Բ սերիայի անցումային փլեյ-օֆֆ-ի եզրափակիչ։

«Վենեցիան» կիսաեզրափակիչում երկու խաղում էլ հաղթեց «Պալերմոյին»։ Պաոլո Վանոլիի թիմն արտագնա խաղում առավելության հասավ 1:0, իսկ տանը` 2:1 հաշվով։

«Կրեմոնեզեն» ընդհանուր դիմակայությունում 6:3 հաշվով առավելության հասավ «Կատանազարոյի» նկատմամբ։ Առաջին խաղում գրանցվեց մարտական ոչ-ոքի` 2:2, իսկ Կրեմոնայում տանտերերը հաղթեցին 4:1 հաշվով։

Այսպիսով, երկու ակումբները կպայքարեն Ա սերիայի վերջին` երրորդ, ուղեգրի համար։ Դիմակայության առաջին խաղը կկայանա մայիսի 30-ին Կրեմոնայում, իսկ պատասխան հանդիպումը` հունիսի 2-ին Վենետիկում։

Ավելացնենք, որ «Կրեմոնեզեն» վերջին անգամ Ա սերիայում հանդես է եկել 2022/23, իսկ «Վենեցիան»` 2021/22 մրցաշրջանում։

Հիշեցնենք, որ արդեն ուժեղագույնների խմբի ուղեգիր են նվաճել «Պարման» և «Կոմոն»։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023