Եվրո-2024. 12 հավաքականներ կանցկացնեն անցումային հանդիպումների

Եվրո-2024. 12 հավաքականներ կանցկացնեն անցումային հանդիպումների

22/11/2023 - 12:26

Ավարտվեց Եվրո-2024-ի որակավորման փուլը։

Որակավորման փուլի միջոցով 20 հավաքականներ նվաճեցին մրցաշարի խմբային փուլի ուղեգիր, որոնց միացել է նաև տանտեր Գերմանիայի հավաքականը։

Եվս երեք ուղեգիր խաղարկվելու է անցումային հանդիպումների միջոցով, որոնց մասնակցելու հնարավորություն են ստացել 12 հավաքականներ։

Այդ հավաքականներն են Վրաստանը Հունաստանը, Ուկրաինան, Ուելսը, Լեհաստանը, Էստոնիան, Ֆինլանդիան, Ղազախստանը, Իսրայելը, Լյուքսեմբուրգը, Բոսնիա և Հերցեգովինան և Իսլանդիան։

Նշենք, որ այս հավաքականներն անցումային հանդիպում անցկացնելու հնարավորություն են ստացել Ազգերի լիգայի 2022/23 խաղարկության դիվիզիոնների իրենց ենթախմբերում գրանցած արդյունքների շնորհիվ։

Անցումային հանդիպումները բաղկացած են լինելու երեք դիվիզիոնների` A, B և C։

A դիվիզիոն

Լեհաստան – Էստոնիա

Ուելս – Ֆինլանդիա/ՈւկրաինաԻսլանդիա

B դիվիզիոն

Իսրայել – Ուկրաինա/Իսլանդիա

Բոսնիա և Հերցեգովինա – Ֆինլանդիա/Ուկրաինա

C դիվիզիոն

Վրաստան – Լյուքսեմբուրգ

Հունաստան – Ղազախստան

A և B դիվիզիոնների վերջնական տեսքը պարզելու է վիճակահանությունը։

Փոքրիկ մրցաշարն անցկացվելու է փլեյ-օֆֆ ձևաչափով. դիմակայությունների հաղթողները միմյանց հանդիպելու են եզրափակիչում` խաղարկելով Եվրո-2024-ի երեք ուղեգիր։

Եզրափակիչ հանդիպման տանտերը նույնպես որոշվելու է հատուկ վիճակահանության միջոցով, որը կայանալու է նոյեմբերի 23-ին` ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում։

Հավելենք, որ անցումային հանդիպումների կիսաեզրափակիչները կկայանան 2024 թ. մարտի 21-ին, եզրափակիչները` մարտի 26-ին։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023