Եվրո-2020 .  Եվս 5 հավաքականներ, անկախ ամեն ինչից, նվաճելու են փլեյ-օֆֆ-ի ուղեգիր

Եվրո-2020 . Եվս 5 հավաքականներ, անկախ ամեն ինչից, նվաճելու են փլեյ-օֆֆ-ի ուղեգիր

22/06/2021 - 11:35

Հունիսի 21-ին Եվրո-2020-ի շրջանակում կայացան ևս 4 հանդիպումներ, որոնց արդյունքներվ 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճեցին նաև Դանիայի ու Ավստրիայի հավաքականները` միանալով Իտալիայի, Ուելսի, Բելգիայի ընտրանիներին։

Այդ հանդիպումների արդյունքներով ձևավորվեցին նաև 1/8 եզրափակչի առաջին զույգերը. հունիսի 26-ին կկայանան ԻտալիաԱվստրիա և Ուելս-Դանիա հանդիպումները։

Ինչպես տեղեկացնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը, ևս 4 հավաքականներ, անկախ վերջին տուրում գրանցած արդյունքներից, միանշանակ, նվաճելու են 1/8 եզրափակչի ուղեգիր։ Խոսքը Շվեյցարիայի, Անգլիայի, Չեխիայի, Շվեդիայի և Ֆրանսիայի հավաքականների մասին է։

Շվեյցարիան արդեն ավարտել է իր մրցելույթները և A խմբում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը ու ներկա պահին 3-րդ հորիզոնականը զբաղեցնողների շրջանակում լավագույն ցուցանկշն ունի, ինչը նրանց թույլ կտա դուրս գալ 1/8 եզրափակիչ, իսկ վերոնշյալ մյուս հավաքականները եթե իրենց խմբերում նույնսիկ զբաղեցնեն 3-րդ տեղը, շարունակելու են պայքարը։

Հավելենք, որ բոլոր նշված հավաքականներն իրենց խմբերում վաստակել են դեռևս 4-ական միավոր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023