Շվեյցարիան վերջնականապես կործանեց Թուրքիային 🎥

Շվեյցարիան վերջնականապես կործանեց Թուրքիային 🎥

20/06/2021 - 22:35

Եվրո-2020-ի շրջանակում մեկնարկեց խմբային փուլի վերջին` երրորդ տուրը, որի շրջանակում Շվեյցարիան մրցեց Թուրքիայի դեմ։

Հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին շվեյցարացիները, ովքեր արդեն 6-րդ րոպեին Հարիս Սեֆերովիչի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։

Վլադիմիր Պետկովիչի սաները շարունակեցին ճնշել մրցակցին և արդեն 26-րդ րոպեին կրկնապատկեցին հաշվի տարբերությունը. պտտեցրած հարվածով բավական գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ Շկեդրան Շաքիրին։

Նախքան ընդմիջման գնալը Թուրքիայի հավաքականը հիանալի գոլային պահեր ուներ, սակայն երկու անգամ նպաստավոր դիրքերից վրիպեց Մերթ Մյուլդուրը. երկու դեպքում էլ հիանալի խաղաց Շվեյցարիայի հավաքականի դարպասապահ Յան Զոմերը, իսկ կողմերն ընդմիջման գնացին 2:0 հաշվի պայմաններում։

Ամեն դեպքում, երկրորդ կեսի միջնամասում` 62-րդ րոպեին, Շյոնել Գյունեշի սաները մեկ գնդակ հետ բերեցին. ֆանտաստիկ գոլի հեղինակ դարձավ Իրֆան Կահվեջին։

Թուրքերի ուրախությունը շատ կարճ տևեց, քանի որ 68-րդ րոպեին Շկեդրան Շաքիրին ևս մեկ գնդակ ուղարկեց Ուգուրջան Չակիրի դարպասը` դառնալով դուբլի հեղինակ։

Հատկանշական է, որ շվեյցարացիների բոլոր գոլերի դեպքում գոլային փոխանցման հեղինակ է դարձել Սվեն Ցուբերը` իր անվան դիմաց գրանցելով յուրահատուկ հեթ-տրիկ։

Ինչպես պարզվեց հետագայում, Շաքիրիի այդ գոլն այս խաղում վերջինն էր, և Շվեյցարիայի հավաքականը 3:1 հաշվով վստահ հաղթանակ տոնեց։

Շվեյցարացիներն A խմբի շրջանակում վաստակեցին 4 միավոր և զբազեցրին 3-րդ հորիզոնականը` գործնականում լուծելով 1/8 եզրափակիչ դուրս գալու խնդիրը։

Թուրքիայի հավաքականն էլ մնաց 0 միավորով և լքում է պայքարը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023