ԵԼ. 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումների արդյունքները

ԵԼ. 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումների արդյունքները

18/03/2022 - 11:38

Կայացան Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումները, որոնց շրջանակում գրանցվել են հետևյալ արդյունքները.

«Գալաթասարայ» 1:2 «Բարսելոնա» (ընդ. հաշիվը` 1:2)

«Լիոն» 1:1 «Պորտու» (2:1)

«Ցրվենա Զվեզդա» 2:1 «Ռեյնջերս» (2:4)

«Վեսթ Հեմ» 2:0 «Սևիլիա» (2:1)

«Այնտրախտ» 1:1 «Բետիս» (3:2)

«Բայեր» 0:1 «Ատալանտա» (2:4)

«Մոնակո» 1:1 «Բրագա» (1:3)

Այսպիսով, 1/4 եզրափակիչի ուղեգիր նվաճեցին «Բարսելոնան», «Ռեյնջերսը», «Վեսթ Հեմը», «Այնտրախտը», «Լիոնը», «Ատալանտան» ու «Բրագան», որոնց կմիանա նաև «Լայպցիգը», որը մրցաշարի այդ փուլի ուղեգիր էր նվաճել մեխանիկորեն։

«Ցլերը» Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչում պետք է մրցեին Մոսկվայի «Սպարտակի» դեմ, սակայն ռուս-ուկրաինական պատերազմի պատճառով ՖԻՖԱ-ն ու ՈՒԵՖԱ-ն, սահմանելով պատժամիջոցներ, Ռուսաստանի հավաքականին և ռուսական ակումբներին զրկեցին իրենց հովանու ներքո անցկացվող մրցաշարերին մասնակցելու իրավունքից, այդ պատճառով էլ «Լայպցիգը» միանգամից դուրս եկավ մրցաշարի 1/4 եզրափակիչ։

Հավելենք, որ Եվրոպա լիգայի 1/4 ու 1/2 եզրափակիչների վիճակահանությունը կկայանա այսօր` մարտի 18-ին` Երևանի ժամանակով 16:30-ից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023