Բարսելոնան կամային հաղթանակ տոնեց Գալաթասարայի նկատմամբ` դուրս գալով ԵԼ-ի 1/4 եզրափակիչ🎥

Բարսելոնան կամային հաղթանակ տոնեց Գալաթասարայի նկատմամբ` դուրս գալով ԵԼ-ի 1/4 եզրափակիչ🎥

17/03/2022 - 23:37

Եվրոպա լիգայի 1/4 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Բարսելոնան» հյուրընկալվելիս մրցեց «Գալաթասարայի» դեմ։

Բարդ ընթացք ստացած խաղում կատալոնական ակումբը կարողացավ 2:1 հաշվով կամային հաղթանակ տոնել ու նվաճել մրցաշարի 1/4 եզրափակիչի ուղեգիր։

Նախ 28-րդ րոպեին «Գալաթասարային» առաջ մղեց Մարկաոն, ապա 37-րդ ու 50-րդ րոպեներին համապատասխանաբար աչքի ընկան Պեդրին ու Պիեր-Էմերիկ Օբամեյանգը` հաղթանակ պարգևելով Խավիի թիմին։

Հիշեցնենք, որ այս դիմակայության առաջին խաղում գրանցվել էր 0:0 հաշիվը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023