ԵԼ. Պորտուն 1/8 եզրափակիչում է. «արծիվներն» ու «վիշապները» գոլառատ խաղում չպարզեցին հաղթողին🎥

ԵԼ. Պորտուն 1/8 եզրափակիչում է. «արծիվներն» ու «վիշապները» գոլառատ խաղում չպարզեցին հաղթողին🎥

25/02/2022 - 00:30

Եվրոպա լիգայի 1/16 եզրափակիչի պատասխան հանդիպման շրջանակում «Լացիոն» սեփական հարկի տակ մրցեց «Պորտուի» դեմ։

Հիշեցնենք, որ այս դիմակայության առաջին խաղում 2:1 հաշվով հաղթել էր «Պորտուն»։

Դիմակայության պատասխան հանդիպումն անցավ գրեթե նույն սցենարով, ինչ «Դրագաու» մարզադաշտում կայցած խաղը։

Հանդիպման հաշիվը 19-րդ րոպեին բացեց «արծիվների» գոլահար Չիրո Իմոբիլեն, սակայն հետագայում պորտուգալական ակումբի ֆուտբոլիստները բեկեցին հանդիպման ընթացքն ու ոչ միայն հավասարեցրին, այլև առաջ անցան հաշվի մեջ։

Սերժիո Կոնսեյսաուի թիմի կազմից մեկական անգամ աչքի ընկան Մեհդի Թարեմին ու Մաթեուս Ուրիբեն։

Երբ թվում էր` այս խաղում նույնպես կհաղթի «Պորտուն», տանտերերը 90+5-րդ րոպեին Դանիելե Կատալդիի ջանքերով հավասարեցրին հաշիվը, սակայն դա բավարար չէր պայքարը շարունակելու համար։

Այսպիսով, «վիշապները» հաղթեցին ընդհանուր 4:3 հաշվով` նվաճելով Եվրոպա լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023