ԵԼ․ 2-րդ տուրի բոլոր արդյունքները🎥
Հոկտեմբերի 29-ին կայացավ Եվրոպա լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 2-րդ տուրը, որի շրջանակում գրանցվեցին մի շարք անակնկալ և հետաքրքիր արդյունքներ, որոնց կանդրադառնանք առանձին առանձին։
A խումբ
«Ռոման» սեփական հարկի տակ անսպասելիորեն չկարողացավ կոտրել Սոֆիայի ԲԿՄԱ-ի դիմադրությունը։ Հռոմեական ակումբը խաղի մեծ մասում ուներ լուրջ առավելություն, սակայն ոչ մի կերպ չկարողացավ գեթ մեկ գնդակ ուղարկել մրցակցի դարպասը։ Գրանցվեց 0։0 հաշիվը։
Հանդիպումը «Ռոմայի» մեկնարկային րոպեներից սկսել էր նաև Հենրիխ Մխիթարյանը, ով ընդմիջման խաղադաշտում տեղը զիջեց Պեդրոյին։
«Կլուժ» 1։1 «Յանգ Բոյս» – 1։0 – 62′ Մարիո Ռոնդոն, 1։1 – 69′ Քրիստիան Ֆասանախտ
1․ «Կլուժ» – 4 միավոր
2․ «Ռոմա» – 4 միավոր
3․ «Յանգ Բոյս» – 1 միավոր
4․ «ԲԿՄԱ Սոֆիա» – 1 միավոր
B խումբ
«Արսենալը» սեփական հարկի տակ 3։0 հաշվով երկրորդ կազմով հեշտ հաղթանակ տարավ Իռլանդիա ներկայացնող «Դանդոլքի» նկատմամբ։
Միկել Արտետայի թիմից աչքի ընկան Էդի Նկետիան, Ջո Վիլլոքը և Նիկոլա Պեպեն։
«Մոլդե» 1։0 «Ռապիդ Վիեննա» – 1։0 – 65′ Օհի Օմոյջուանֆո
1․ «Արսենալ» – 6 միավոր
2․ «Մոլդե» – 6 միավոր
3․ «Ռապիդ Վիեննա» – 0 միավոր
4․ «Դանդոլք» – 0 միավոր
C խումբ
«Բայերը» հյուրընկալվելիս 1։0 հաշվով անակնկալ պարտություն կրեց «Սլավիա Պրահայից»։
Պետեր Բոսի սաները 22-րդ րոպեից հանդես էին գալիս 10 ֆուտբոլիստներով, քանի որ կոպիտ խաղի համար խաղադաշտից հեռացվել էր Կարիմ Բելարաբին, ինչից հետո չեխական ակումբը նախաձեռնությունը վերցրել էր իր ձեռքը, սակայն հաղթական գնդակը խփեց միայն 80-րդ րոպեին․ աչքի ընկավ Պիտեր Օլայինկան։
Պրահան ներկայացնող ակումբը դեռ 65-րդ րոպեին կարող էր բացել խաղի հաշիվը, եթե Նիկոլա Ստանչուն հստակ իրացներ 11 մետրանոց հարվածը։
Պատրիկ Վիերայի գլխավորած «Նիցցան» էլ սեփական հարկի տակ Ամին Գուիրիի խփած միակ գոլի շնորհիվ նույն 1։0 հաշվով առավելության հասավ «Հապոել Բեեր-Շևայի» նկատմամբ։
1․ «Բայեր» – 3 միավոր
2․ «Հապոել» – 3 միավոր
3․ «Սլավիա Պրահա» – 3 միավոր
4․ «Նիցցա» – 3 միավոր
D խումբ
«Բենֆիկան» շարունակում է հաղթարշավը։ Ժորժե Ժեզուսի սաների հերթական զոհը Բելգիան ներկայացնող «Ստանդարդն» էր, որին Լիսաբոնը ներկայացնող ակումբը սեփական հարկի տակ հաղթեց 3։0 հաշվով։
Առաջին կեսից հետո հաշիվը չէր բացվել, սակայն «արծիվները» ուշքի եկան ու Պիցցիի դուբլի և Լուկա Վալդշմիդտի գոլերի շնորհիվ խոշոր հաշվով հաղթանակ տարան։
Բոլոր մրցաշարերի շրջանակում «Բենֆիկան» տանում է արդեն 7-րդ անընդմեջ հաղթանակը։
Գրեթե նույն պատկերն է նաև Սթիվեն Ջերարդի գլխավորած «Ռեյնջերսի» մոտ, որը բոլոր մրցաշարերի շրջանակում տարավ 8-րդ անընդմեջ հաղթանակը։
Գլազգոն ներկայացնող ակումբը «Այբրոքս» մարզադաշտում մեծ դժվարությամբ կոտրեց լեհական «Լեխի» դիմադրությունը․ տատներերը Ալֆրեդո Մորելոսի 68-րդ րոպեին խփած միակ գոլի շնորհիվ հաղթեցին 1։0 հաշվով։
Հաջորդ երկու տուրերում «Բենֆիկան» ու «Ռեյնջերսը» առերեսվելու են միմյանց դեմ։
1․ «Բենֆիկա» – 6 միավոր
2․ «Ռեյնջերս» – 6 միավոր
3․ «Լեխ» – 0 միավոր
4․ «Ստանդարդ» – 0 միավոր
Е խումբ
«Գրանադան» սեփական հարկի տակ ոչ մի կերպ չկարողացավ կոտրել հունական ՊԱՕԿ-ի դիմադրությունը․ գրանցվեց 0։0 հաշիվը։
Հայ ֆուտբոլային հանրությանը քաջածանոթ Կիպրոսի «Օմոնիան» սեփական հարկի տակ քիչ էր մնում հերթական անակնկալը մատուցեր ՊՍՎ-ի դեմ խաղում։
Կիպրական ակումբը 29-րդ րոպեից սկսած Խորդի Գոմեսի խփած գոլի շնորհիվ հաղթում էր 1։0 հաշվով, սակայն հոլանդական ակումբը Դոնել Մալենի դուբլի շնորհիվ կամային հաղթանակ տարավ 1։2 հաշվով, իսկ հաղթանակ գնդակը խփվեց 90+2-րդ րոպեին։
1․ «Գրանադա» – 4 միավոր
2․ ՊՍՎ – 3 միավոր
3․ ՊԱՕԿ – 2 միավոր
4․ «Օմոնիա» – 1 միավոր
F խումբ
«ԱԶ Ալկմարը», ի տարբերություն հոլանդական Էրեդիվիզիայի, հաղթանակ է տոնում միայն Եվրոպա լիգայի շրջանակում։
«ԱԶ»-ն «Նապոլիին» հաղթելուց հետո այս անգամ սեփական հարկի տակ 4։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Ռիեկայի» նկատմամբ։
Հոլանդական ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ալբերտ Գյուդմյունդսոնը, իսկ մեկական անգամ էլ աչքի ընկան Տյոն Կոպմեյներսը և Յեսպեր Կարլսոնը։ Խորվաթական ակումբի միակ գոլն էլ խփեց Սանդոր Կուլենովիչը։
ԵԼ ողջ 2-րդ տուրի կենտրոնական խաղերից մեկը կայացավ Սան-Սեբաստիանում, որտեղ «Ռեալ Սոսիեդադը» ընդունել էր «Նապոլիին»։
Խաղի մեծ մասում բասկյան ակումբն ուներ ավելի տեսք, սակայն Ջենարո Գատուզոյի սաներին հաջողվեց 0։1 հաշվով անչափ կարևոր հաղթանակ տանել։ Նեապոլիտանական ակումբի հաղթական գոլը 56-րդ րոպեին խփեց Մատեո Պոլիտանոն։
- «ԱԶ Ալկմար» – 6 միավոր
- «Նապոլի» – 3 միավոր
- «Ռեալ Սոսիեդադ» – 3 միավոր
- «Ռիեկա» – 0 միավոր
G խումբ
«Լեսթերը» հյուրընկալվելիս 1։2 հաշվով հաղթեց Հունաստանը ներկայացնող ԱԵԿ-ին։
«Աղվեսների» կազմից աչքի ընկան Ջեյմի Վարդին ու Համզա Չուդհերին, իսկ ԱԵԿ-ի կազմից՝ Մաումեր Տանկովիչը։
«Զարյա» 1։2 «Բրագա» – 0։1 – 4′ Պաուլինիո, 0։2 – 12′ Նիկո Գայտան, 1։2 – 90+6′ Դմիտրի Իվանիսենյա
- «Լեսթեր» – 6 միավոր
- «Բրագա» – 6 միավոր
- ԱԵԿ – 0 միավոր
- «Զարյա» – 0 միավոր
H խումբ
«Միլանը» շարունակում է փայլել և վերջին 23 պաշտոնական հանդիպումներում չի կրել ոչ մի պարտություն։
Ստեֆանո Պիոլիի սաները «Սան-Սիրո» մարզադաշտում 3։0 հաշվով վստահ հաղթանակ տարան «Սպարտա Պրահայի» նկատմամբ, իսկ գոլերը խփեցին Բրահիմ Դիասը, Ռաֆայել Լեաուն և Դիեգու Դալոտը։
Հաշիվը կարող էր ավելի խոշոր լինել, եթե 36-րդ րոպեին Զլատան Իբրահիմովիչն իրացներ 11 մետրանոց հարվածը, սակայն շվեդ հարձակվողի հարվածը մի փոքր բարձր ստացվեց։
«Լիլը» դրամատիկ պայքարում 1 միավոր փրկեց «Սելթիկի» դեմ խաղում։
Շոտլանդական ակումբը բավականին արագ երկու գնդակի առավելություն ստացավ։ 28 և 32-րդ րոպեներին աչքի էր ընկել Մոհամեդ Էլյունուսին՝ դառնալով դուբլի հեղինակ։
41-րդ րոպեին ֆրանսիական ակումբը կարող էր կրճատել հաշիվը, սակայն Դավիդ Ջոնաթանը վրիպեց 11 մետրանոց նշակետից։
Ամեն դեպքում, երկրորդ խաղակեսում Քրիստոֆ Գալտյեի սաները շատ ավելի լավ տեսք ունեին՝ երկու անգամ գրավելով «Սելթիկի» դարպասը։ Նախ 67-րդ րոպեին հաշիվը կրճատեց Զեկի Չելիկը, իսկ 75-րդ րոպեին Նանիտամո Իկոնեն հավասարեցրեց հաշիվը։
1․ «Միլան» – 6 միավոր
2․ «Լիլ» – 4 միավոր
3․ «Սելթիկ» – 1 միավոր
4․ «Սպարտա Պրահա» – 0 միավոր
I խումբ
Մեր թշամին ներկայացնող «Կարաբախը» սեփական հարկի տակ ընդունել էր «Վիլյառեալին»։
Մինչև 78-րդ րոպեն դարպասի որևէ գրավում չէր արձանագրվել, սակայն մեր ոչ բարով-խերով հարևաններին հաջողվեց բացել խաղի հաշիվը․ աչքի ընկավ Օվուսու Կվաբենան։
Հավելենք, որ ադրբեջանցիները ողջ խաղի ընթացքում միայն այդ մեկ դիպուկ հարվածն իրականացրին, որն էլ ավարտվեց գոլով։
Բաց թողած գոլից հետո Ունայի Էմերիի սաները բավականին արագ միացրին իրենց շարժիչները և երեք անգամ պատժեցին մրցակցին։ Գոլերը խփեցին Երեմին Պինոն և Պակո Ալկասերը, ով երկրորդ տուրն անընդմեջ դուրս եկավ փոխարինման և դարձավ դուբլի հեղինակ։
«Սիվասպոր» 1։2 «Մաքքաբի Թել Ավիվ» – 1։0 – 55′ Օլարենվաջու Կայոդե, 1։1 – 69′ Դանի Բիտոն, 1։2 – 74′ Դոր Պերեց
- «Վիլյառեալ» – 6 միավոր
- «Մաքքաբի» – 6 միավոր
- «Սիվասպոր» – 0 միավոր
- «Կարաբախ» – 0 միավոր
J խումբ
2-րդ տուրի ամենամեծ անակնկալը գրանցվեց «Բոսեյլ» մարզադաշտում, որտեղ «Անտվերպենը» 1։0 հաշվով առավելության հասավ «Տոտենհեմի» նկատմամբ։
Բելգիական ակումբին հաղթանակ պարգևեց 29-րդ րոպեին Լիոր Ռաֆայելովի խփած միակ գնդակը։
Հատկանշական է, որ այնպես չէ՝ «Անտվերպենը» այդ մի գոլային պահն է ունեցել, որը վերածել է գոլի, ո՛չ, բելգիական ակումբը բավականին լուրջ պահեր ստեղծեց Ուգո Լյորիսի դարպասի ուղղությամբ։ «Տոտենհեմի» ֆուտբոլիստները պետք է գոհ լինեն, որ ընդամենը մեկ գնդակի տարբերությամբ են պարտվել։
ԼԱՍԿ 4։3 «Լյուդոգորեց» – 1։0 – 2′ Հուսեյն Բալիչ, 2։0 – 11′ Անդրեաս Գրուբեր, 2։1 – 15′ Էլվիս Մանյու, 3։1 – 34′ Մարկո Ռագուժ, 4։1 – 56′ Օլիվյե Վերդոն (ինքնագոլ), 4։2 – 67′ Էլվիս Մանյու, 4։3 – 74′ Էլվիս Մանյու
1․ «Անտվերպեն» – 6 միավոր
2․ «Տոտենհեմ» – 3 միավոր
3․ ԼԱՍԿ – 3 միավոր
4․ «Լյուդոգորեց» – 0 միավոր
K խումբ
Բավականին խոշոր անակնկալ գրանցվեց նաև «Ֆեյենորդի» և Եվրոպա լիգայի բոլոր ակումբների շրջանակում ամենափոքր բյուջե ունեցող ավստրիական «Վոլֆսբերգերի» (խմբ․՝ այս ակումբի տարեկան բյուջեն կազմում է ընդամենը 7 մլն եվրո) միջև կայացած խաղում
«Վոլֆսբերգերը» հյուրընկալվելիս 1։4 հաշվով ջախջախեց ավելի զորեղ մրցակցին։ Հյուրերի կազմում փայլուն հանդիպում անցկացրեց թիմի ավագ, 35-ամյա կիսապաշտպան Մայքլ Լիենդլը, ով դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Մեկ գոլ էլ խփեց Դեյան Յովելիչը։ Հանուն արդարության՝ նշենք, որ «Վոլֆսբերգերը» 3 գոլ խփեց 11 մետրանոց հարվածի իրացումից հետո։
«Ֆեյնորդի» միակ գոլն էլ խփեց Ստիվեն Բերգեյսը։
ԲԿՄԱ 0։0 «Դինամո Զագրեբ»
- «Վոլֆսբերգեր» – 4 միավոր
- ԲԿՄԱ – 2 միավոր
- «Դինամո Զագրեբ» – 2 միավոր
- «Ֆեյենորդ» – 1 միավոր
L խումբ
Եվրոպա լիգայի շրջանակում շարունակում է վերելքով հանդես գալ «Հոֆֆենհայմը», որը հյուրընկալվելիս 1։4 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Գենտի» նկատմամբ։
Հանդիպումը կարող էր լրիվ այլ ընթացք ստանալ, եթե 14-րդ րոպեին բելգիական ակումբի կազմից 11 մետրանոցից աչքի ընկներ Ռոման Երեմչուկը։
35-րդ րոպեին «գյուղացիների» կազմից Իսհակ Բելֆոդիլը Երեմչուկին ցույց տվեց, թե ինչպես պետք է դիպուկ իրացնել 11 մետրանոց տուգանային հարվածը՝ առաջ մղելով խաղի հյուրերին։
Հանդիպման երկրորդ խաղակեսում գերմանական կաումբի առավելությունն ավելի ակնհայտ էր և Ֆլորիան Գրիլիտչը, Միյատ Գաչինովիչը, ինչպես նաև Քրիստոֆ Բաումգարտները ևս 3 անգամ գրավեցին «Գենտի» դարպասը, իսկ Տիմ Կլայնդինստը միայն «թրջեց» խաղի հաշիվը։
Հավելենք, որ «Հոֆֆենհայմի» կազմում հանդիպման 68-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը, սակայն հայազգի ֆուտբոլիստը աչքի չընկավ արդյունավետ գործողություններով։
«Ցրվենա Զվեզդա» 5։1 «Սլովան Լիբերեց» – 1։0 – 7′ Էլ Ֆարդու, 2։0 – 22′ Էլ Ֆարդու, 2։1 – 41′ Յան Մատոուշեկ, 3։1 – 50′ Միլան Գայիչ, 4։1 – 67′ Ալեքսանդր Կատայ, 5։1 – 70′ Դիեգո Ֆալսինելի
- «Հոֆֆենհայմ» – 6 միավոր
- «Ցրվենա Զվեզդա» – 3 միավոր
- «Սլովան Լիբերեց» – 3 միավոր
- «Գենտ» – 0 միավոր