Դրամա «Օլդ Թրաֆորդում». Ման. Յունայթեդը 90+3-րդ րոպեին հաղթանակ կորզեց Օմոնիայի դեմ խաղում🎥

Դրամա «Օլդ Թրաֆորդում». Ման. Յունայթեդը 90+3-րդ րոպեին հաղթանակ կորզեց Օմոնիայի դեմ խաղում🎥

14/10/2022 - 01:28

Եվրոպա լիգայի 4-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» E խմբի շրջանակում «Օլդ Թրաֆորդ» մարզադաշտում մրցեց Կիպրոսը ներկայացնող «Օմոնիայի» դեմ։

Չնայած հանդպման ողջ ընթացքում Էրիկ Տեն Հագի թիմն ուներ պարզապես տոտալ առավելություն, «կարմիր սատանաները» միայն մեկ գնդակ կարողացան ուղարկել հյուրերի դարպասը։

Ընդ որում, մանկունյական ակումբը անչափ մեծ դժվարությամբ հաղթանակ կորզեց. 90+3-րդ րոպեին աչքի ընկավ Սքոթ Մաքթոմինայը։

Պետք է առանձնացնել «Օմոնիայի» դարպասապահ Ֆրենսիս Ուզոհուի խաղը, ով կատարեց ոչ ավել, ոչ պակաս 12 սեյվ։

Այսպիսով, «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց 1:0 հաշվով։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Ռեալ Սոսիեդադ» 3:0 «Շերիֆ»

E խումբը 4-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.

  1. «Ռեալ Սոսիեդադ» – 12 միավոր
  2. «Մանչեսթեր Յունայթեդ» – 9 միավոր
  3. «Շերիֆ» – 3 միավոր
  4. «Օմոնիա» – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023