Դրամա Լոնդոնում. Արսենալը 11-մետրանոցներով հաղթեց Ման. Սիթիին` դառնալով Անգլիայի Սուպերգավաթակիր🎥

Դրամա Լոնդոնում. Արսենալը 11-մետրանոցներով հաղթեց Ման. Սիթիին` դառնալով Անգլիայի Սուպերգավաթակիր🎥

06/08/2023 - 21:24

Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում կայացավ Անգլիայի Սուպերգավաթի 2023 թվականի հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Մանչեսթեր Սիթին» ու «Արսենալը»։

Հիմնականում հավասար պայքարում ընթացող խաղում «քաղաքաբնակները» 77-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Քոուլ Պալմերի խփած հիանալի գոլի շնորհիվ բացեցին հաշիվը։

Թվում էր` Պեպ Գվարդիոլայի թիմն այլևս բաց չի թողնի հաղթական հաշիվը, սակայն այդ սցենարի հետ համաձայն չէին «Արսենալի» ֆուտվոլիստներն, ովքեր 90+11-րդ րոպեին կարողացան խփել պատասխան գնդակն. աչքի ընկավ Լանդրո Տրոսասրը։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց 1:1 հաշվով, ինչից հետո կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին 11-մետրանոցներ։

«Զինագործները» նշակետից ավելի դիպուկ գտնվեցին` հաղթելով 4:1 հաշվով։

Այսպիսով, «Արսենալը» 17-րդ անգամ դարձավ Անգլիայի Սուպերգավաթակիը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023