Դորտմունդի Բորուսիան վստահ հաղթանակ տարավ Վոլֆսբուրգի նկատմամբ 🎥

Դորտմունդի Բորուսիան վստահ հաղթանակ տարավ Վոլֆսբուրգի նկատմամբ 🎥

03/01/2021 - 20:35

Բունդեսլիգայի 14-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ՝ 2։0 հաշվով կարողացավ հաղթանակի հասնել «Վոլֆսբուրգի» մկատմամբ։

Գոլազուրկ առաջին խաղակեսից հետո հանդիպման առաջին գոլը խփվեց խաղի 66-րդ րոպեին։ Ջեյդոն Սանչոյի փոխանցումից հետո գոլն իր ակտիվում գրանցեց Մանուել Ականջին։

Խաղավարտին` 90+1 րոպեին, այս անգամ արդեն Սանչոն դարձավ գոլի հեղինակ, իսկ գոլային փոխանցումը նա ստացավ Էմրե Ջանից։

Խաղն ավարտվեց տանտերերի 2։0 հաշվով հաղթանակով, որի շնորհիվ «մեղուները» վաստակեցին 25 միավոր և բարձրացան մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական։ «Վոլֆսբուրգը» մնաց մինչ այդ վաստակած 24 միավորով և նահանջեց 6-րդ հորիզոնական։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023