Դոնի վան դե Բեկն իր ծառայություններն առաջարկել է Բարսելոնային

Դոնի վան դե Բեկն իր ծառայություններն առաջարկել է Բարսելոնային

06/12/2023 - 13:34

Ինչպես տեղեկացնում է Diario Sport-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը Գավիի ծանր վնասվածք ստանալուց հետո իր ծառայություններն առաջարկել է «Բարսելոնային»։

Աղբյուրի փոխանցմամբ` «բլաուգրանան» իր ֆուտբոլիստի` 7-9 ամսով շարքից դուրս մնալուց հետո դիտարկում է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կիսապաշտպանության ամրապնդման տարբերակներ։

Նշվում է, որ «Բարսելոնայի» ղեկավարությունն իրականում չի ցանկանում պայմանագիր կնքել այնպիսի խաղացողի հետ, ով կդառնա վեց ամսով ժամանակավոր ուժեղացում, սակայն մարզչական շտաբը կարծում է, որ ակումբին դեռ երկար մրցաշրջան է սպասվում, ուստի անհրաժեշտ է օգտվել կազմն ամրապնդլելու տարբերակներից, եթե կա դրա համար ֆինանսական հնարավորություն։

Ստեղծված իրավիճակից ցանկանում է օգտվել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկն, ով գործակալների միջոցով իր ծառայություններն առաջարկել է կատալոնական ակումբին։

Հոլանդացի ֆուտբոլիստը «կարմիր սատանաների» կազմում ամբողջությամբ զրկված է խաղային պրակտիկայից և ընթացիկ մրցաշրջանում դաշտում անցկացրել է ընդամենը 21 րոպե` մասնակցելով միայն 2 հանդիպման։

26-ամյա կիսապաշտպանը մանկունյական ակումբի կազմում վերջին պաշտոնական հանդիպմանը մասնակցել է դեռևս սեպտեմբերի 30-ին` Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Քրիսթալ Փելասի» դեմ կայացած խաղում (0:1) փոխարինման դուրս գալով 88-րդ րոպեին։ Վերջինս անչափ ցանկանում է մոտ ժամանակներս փոխել ակումբային գրանցումը։

Հատկանշական է, որ «Բարսելոնան» կիսապաշտպանության ամրապնդման համար դիտարկում է մի շարք տարբերակներ, որոնց թվում է նաև Վան դե Բեկը։

Ընդ որում, դեռևս 2020 թ. ամռանը «Բարսելոնան» շատ մոտ էր նրան գնելուն, սակայն ֆինանսական խնդիրների պատճառով գործարքն այդպես էլ չկայացավ, ինչից հետո վերջինս 40 մլն եվրոյի դիմաց «Այաքսից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»։

Հոլանդացի ֆուտբոլիստը խաղաոճով անչափ համապատասխանում է «բլաուգրանային», սակայն ակումբի մարզչական շտաբը նրա խաղային որակներին այժմ տարակուսորեն է վերաբերվում։

Հավեկենք, որ Դոնի վան դե Բեկը «կարմիր սատանաների» կազմում անցկացրած 62 խաղում դարձել է 2 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023