Դոնի վան դե Բեկը շուտով կփոխի ակումբային գրանցումը

Դոնի վան դե Բեկը շուտով կփոխի ակումբային գրանցումը

30/01/2022 - 17:57

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Դոնի վան դե Բեկը կարիերան կշարունակի «Էվերտոնի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է հանրահայտ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, մերսիսայդյան ակումբը մինչև 2022 թ. հունիսի 30-ը կվարձակալի հոլանդացի ֆուտբոլիստին։

Վարձակալական պայմանագրի ավարտից հետո «իրիսները» չեն ունենալու խաղացողին գնելու իրավունք, բացի դրանից, «Էվերտոնը» մինչև 2022 թ. հունիսի 30-ն ամբողջությամբ կվճարի 24-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը։

Ռոմանոն գրում է, որ Դոնի վան դե Բեկի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված էր նաև «Քրիսթալ Փելասը», որը պատրաստ էր վճարել նրա աշխատավարձի միյան 85%-ը, սակայն հունվարի 29-ին խաղի մեջ մտավ «Էվերտոնն» ու առաջ անցավ լոնդոնյան ակումբից, իսկ հոլանդացի ֆուտբոլիստն իր որոշման մասին արդեն տեղեկացրել է Ֆրենկ Լեմպարդին, ով մոտ ժամանակներս կստանձնի «Էվերտոնի» գլխավոր մարզիչ։

Սպասվում է, որ առաջիկա ժամերին «իրիսները» պաշտոնապես կհայտարարեն հոլանդացի ֆուտբոլիստի վարձակալության մասին։

Հիշեցնենք, որ 24-ամյա կիսապաշտպանը «կարմի սատանաների» շարքերը համալրել է 2020 թ. սեպտեմբերին, որի կազմում անցկացրել է 50 հանդիպում` դառնալով 2 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023