Դեմբելեն չտեղափոխվեց ՊՍԺ, քանի որ Բարսելոնան է իր երազանքների թիմը

Դեմբելեն չտեղափոխվեց ՊՍԺ, քանի որ Բարսելոնան է իր երազանքների թիմը

05/09/2019 - 16:11

Ինչպես հայտնում է L’Equipe-y, «Բարսելոնայի» կիսապաշտպան Ուսման Դեմբելեն մտադիր չէ ապագայում տեղափոխվել ՊՍԺ:

Աղբյուրը պնդում է, որ, չնայած «մայրաքաղաքայինների» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ լավ հարաբերություններին 22-ամյա ֆրանսիացին հրաժարվեց տրանսֆերից, քանի որ հայտարարել էր` նա հանդես է գալիս իր երազանքների թիմում:

Դեմբելեին չի անհանգստացնում մրցակցությունը թիմի կազմում, որը կարող էր ավելի ուժեղ դառնալ, եթե կայանար Նեյմարի տրանսֆերը:

Աղբյուրը հավելում է, որ ֆրանսիացին մտադիր է «Բարսելոնայի» կազմում նվաճել «Ոսկե գնդակը»:

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023