Դանիլո. «Կարող ենք ամեն ինչ վճռել Թուրինում»

Դանիլո. «Կարող ենք ամեն ինչ վճռել Թուրինում»

23/02/2022 - 13:54

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին հանդիպման շրջանակում «Յուվենտուսը» հյուրընկալվելիս մրցեց «Վիլյառեալի» դեմ. գրանցվեց 1:1 հաշիվը։

Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել թուրինյան ակումբի պաշտպան Դանիլոն.

«Ցավոք, բաց թողած գոլի ժամանակ կոպիտ սխալ թույլ տվեցինք, քանի որ սխալ էինք դիրքավորվել տուգանային հրապարակում։ Պետք է ավելի ուշադիր գործենք նման իրավիճակներում։

Այդուհանդերձ, դեռ կա պատասխան հանդիպումը, իսկ «Յուվենտուսը» կարող է ամեն ինչ վճռել Թուրինում»,- բրազիլացի պաշտպանի խոսքերը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Հավելենք, որ հենց Դանիլոյի կատարած փոխանցումից հետո Դուշան Վլահովիչը 32-րդ վայրկյանին բացեց հանդիպման հաշիվը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023