Դանիան մեծ դժվարությամբ կոտրեց Ֆինլանդիայի դիմադրությունը 🎥

Դանիան մեծ դժվարությամբ կոտրեց Ֆինլանդիայի դիմադրությունը 🎥

10/09/2023 - 22:02

Եվրո-2024-ի որակավորման փուլի 6-րդ տուրում Դանիայի հավաքականը H խմբի շրջանակում Հելսինկիի «Օլիմպիական» մարզադաշտում հյուրընկալվելիս մրցեց Ֆինլանդիայի ընտրանու դեմ։

Սկանդինավյան դերբիում գրանցվեց դարպասի ընդամենը մեկ գրավում. դանիացիներին 86-րդ րոպեին հաղթանակ պարգևեց Պիեր-Էմիլ Հոյբերգի խփած միակ գոլը։

Այսպիսով, Կասպեր Հյուլմանի թիմը հաղթեց 1:0 հաշվով։

Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

Ղազախստան 1:0 Հյ. Իռլանդիա

6-րդ տուրում H խմբի շրջանակում կկայանա ևս մեկ հանդիպում.

Սան Մարինո – Սլովենիա

Խումբը ներկա պահին ունի հետևյալ տեսքը.

  1. Դանիա – 13 միավոր
  2. Ֆինլանդիա – 12 միավոր
  3. Ղախաստան – 12 միավոր
  4. Սլովենիա (անցկացրած 5 խաղ) – 10 միավոր
  5. Հյ. Իռլանդիա – 3 միավոր
  6. Սան Մարինո (անցկացրած 5 խաղ) – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023