Դանիայի հավաքականը Եվրոների շրջանակում անհավանական նվաճման է հասել

Դանիայի հավաքականը Եվրոների շրջանակում անհավանական նվաճման է հասել

22/06/2021 - 13:41

Եվրո-2020-ի խմբային փուլի վերջին` 3-րդ տուրում Դանիայի հավաքականը 4:1 հաշվով ջախջախեց Ռուսաստանի հավաքականին և, խփած ու բաց թողած գոլերի ավելի լավ հարաբերակցության շնորհիվ, նվաճեց 1/8 եզրափակչի ուղեգիր։

Պարզվում է` Դանիայի հավաքականն այդ հաղթանակի շնորհիվ նաև անհավանական նվաճման է հասել Եվրոպայի առաջնությունների շրջանակում։

Ինչպես տեղեկացնում է OptaJoe-ն, Դանիայի հավաքականը Եվրոպայի առաջնությունների շրջամակում միակն է, որը, պարտվելով մեկնարկային երկու խաղերում, միևնույնն է, նվաճել է փլեյ-օֆֆ փուլի ուղեգիր։

Հավելենք, որ Կասպեր Հյուլմանի սաները մրցաշարի 1/8 եզրափակչում հունիսի 26-ին Ամստերդամի «Յոհան Կրոյֆ Արենա» մարզադաշտում կմրցի Ուելսի ընտրանու դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023