Դանժուման շարունակում է փայլել. Վիլյառեալը հաղթեց Վալենսիային🎥

Դանժուման շարունակում է փայլել. Վիլյառեալը հաղթեց Վալենսիային🎥

20/04/2022 - 01:28

Իսպանական Լա լիգայի 33-րդ տուրի շրջանակում «Վիլյառեալը» «Կերամիկա» մարզադաշտում մրցեց «Վալենսիայի» դեմ։

«Դեղին սուզանավը» բավական վստահ հանդիպում անցկացրեց` հաղթելով 2:0 հաշվով։

Ունայի Էմերիի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Արնո Դանժուման։

Նշենք, որ հոլանդացի հարձավողն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած 33 խաղում դարձել է 16 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Այս հաղթանակից հետո «Վիլյառեալը» վաստակեց 52 միավոր և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։

«Վալենսիան», 42 միավորով, 10-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023