Գործարքը կայացած է. Ռենան Լոդին տեղափոխվում է Նոթինգհեմ Ֆորեսթ

Գործարքը կայացած է. Ռենան Լոդին տեղափոխվում է Նոթինգհեմ Ֆորեսթ

28/08/2022 - 12:50

«Ատլետիկո Մադրիդի» ձախ պաշտպան Ռենան Լոդին կարիերան կշարունակի «Նոթինգհեմ Ֆորեսթի» կազմում։

Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում կողմերը հասել են վերջնական համաձայնության։

«Անտառապահները» մինչև 2023 թ. հունիսի 30-ը կվարձակալեն բրազիլացի լատերալին, որի դիմաց կվճարեն 5 մլն եվրո։

Վարձակալական պայմանագրի ավարտից հետո «Նոթինգհեմ Ֆորեսթը» կունենա 30 մլն եվրոյի դիմաց Լոդիի տրանսֆերային ամբողջական իրավունքները գնելու իրավունք։

Սպասվում է, որ 2023 թ. ամռանը 24-ամյա պաշտպանը «Ֆորեսթի» հետ կկնքի 4 տարվա պայմանագիր` մինչև 2027 թ. հունիսի 30-ը։

Ակնկալվում է, որ Լոդին օգոստոսի 28-ին կմեկնի Անգլիա, որտեղ բուժզննում կանցնի և կկնքի նախատեսված պայմանագիրը, ինչից հետո երկու ակումբներն էլ պաշտոնապես կհայտարարեն գործարքի մասին։

Հատկանշական է, որ սա դառնալու է «անտառապահների»` ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի 18-րդ գործարքը։ Ակումբը տրասնֆերների դիմաց ծախսել է արդեն 152 մլն եվրո գումար։

Հավելենք, որ եթե «Նոթինգհեմ Ֆորեսթը» վարձակալության ավարտին գնի Ռենան Լոդիին, ապա այն, ընդհանուր 35 մլն եվրոյով, կդառնա ակումբի պատմության ամենաթանկարժեք տրանսֆերը։

«Ֆորեսթն» իր պատմության ամենաթանկարժեք գործարքն իրականացրել է ընթացիկ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ` 30 մլն եվրոյի դիմաց «Վուլվերհեմպտոնից» գնելով Մորգան Գիբս-Վայթին։

Նշենք, որ Ռենան Լոդին «Ատլետիկո Մադրիդի» կազմում հանդես էր գալիս 2019 թ. հուլիսից, որի մարզաշապիկով անցկացրել է118 հանդիպում` դառնալով 6 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023