Գործարքը կայացած է. Մեմֆիս Դեպայը կփոխի ակումբային գրանցումը

Գործարքը կայացած է. Մեմֆիս Դեպայը կփոխի ակումբային գրանցումը

19/01/2023 - 12:27

«Բարսելոնայի» հարձակվող Մեմֆիս Դեպայը կարիերան կշարունակի «Ատլետիկո Մադրիդի» կազմում։

Ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, գործարքի հարցում ակումբները հասել են վերջնական համաձայնության, որի դիմաց «հնդկացիները» «բլաուգրանային» կվճարեն 3-4 մլն եվրո։

Հոլանդացի հարձակվողը մադրիդյան ակումբի հետ կնքելու է 2.5 տարվա պայմանագիր, որն ուժի մեջ կլինի մինչև 2025 թ. հունիսի 30-ը։

Դեպայն արդեն մեկնել է Մադրիդ, որտեղ բուժզննում կանցնի նոր ակումբի համար, ինչից հետո կողմերը կհայտարարեն գործարքի համար։

Հավելենք, որ 28-ամյա ֆուտբոլիստը «Բարսելոնայի» շարքերը համալրել էր 2021 թ. հուլիսին` անցկացրած 42 խաղում դառնալով 14 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023