Գոլառատ ֆուտբոլ Մադրիդում. Ռեալը կրկին հաղթեց Նապոլիին 🎥

Գոլառատ ֆուտբոլ Մադրիդում. Ռեալը կրկին հաղթեց Նապոլիին 🎥

30/11/2023 - 02:10

Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում «Ռեալ Մադրիդը» C խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Նապոլիի» դեմ։

Հանդիպումն անցավ բավական գոլառատ և հետաքրքիր պայքարում, որն ավարտվեց «արքայական» ակումբի հաղթանակով` 4:2 հաշվով։

Կառլո Անչելոտիի թիմի գոլերը խփեցին Ռոդրիգոն, Ջուդ Բելինգհեմը, Նիկոլաս Պասն ու Խոսլեուն, իսկ «աձուրիների» կազմից աչքի ընկան Ջովանի Սիմեոնեն ու Անդրե Ֆրանկ Զամբո Անգիսան։

C խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.

«Բրագա» 1:1 «Ունիոն Բեռլին»

Խումբը 5-րդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.

  1. «Ռեալ Մադրիդ» – 15 միավոր
  2. «Նապոլի» – 7
  3. «Բրագա» – 4
  4. «Ունիոն Բեռլին» – 2

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023