Մեր մրցակիցները. Գերմանիան ու Ռումինիան հաղթանակներ տոնեցին🎥

Մեր մրցակիցները. Գերմանիան ու Ռումինիան հաղթանակներ տոնեցին🎥

03/09/2021 - 01:31

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 4-րդ տուրի շրջանակում J խմբում Գերմանիայի հավաքականը հյուրընկալվելիս մրցեց Լիխտենշտեյնի ընտրանու դեմ։

Չնայած տարածքային ու խաղային հսկայական առավելությանը` «բունդեսմանշաֆթը» Հանսի Ֆլիկի նորամուտի խաղում մրցակցին հաղթեց միայն 2:0 հաշվով, իսկ գոլերն իրենց անվան դիմաց գրանցեցին Տիմո Վերներն ու Լերոյ Սանեն։

Ռումինիայի հավաքականն էլ, Դենիս Մանի ու Նիկոլեա Ստանչուի գոլերի շնորհիվ, նույն հաշվով հյուրընկալվելիս հաղթեց Իսլանդիայի ընտրանուն։

Հիշեցնենք, որ այս խմբում կայացել է ևս մեկ խաղ. Հյուսիսային Մակեդոնիա 0:0 Հայաստան

J խումբը կայացած 4 տուրերից ունի հետևյալ տեսքը.

  1. Հայաստան – 10 միավոր
  2. Գերմանիա – 9 միավոր
  3. Հյուսիսային Մակեդոնիա – 7 միավոր
  4. Ռումինիա – 6 միավոր
  5. Իսլանդիա – 3 միավոր
  6. Լիխտենշտեյն – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023