Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում

Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում

03/09/2021 - 00:34

Աշխարհի 2022 թ. առաջնության որակավորման փուլի 4-րդ տուրում Հայաստանի հավաքականը J խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դեմ։

Հանդիպումը մեկնարկել էր բավական լարված ու համառ պայքարում. կողմերի մոտ գրեթե ոչինչ չէր ստացվում, փոխանցումների խոտանն էլ բավական շատ էր։

Ճիշտ է` ողջ առաջին կեսի ընթացքում գնդակին ավելի շատ տիրում էին հյուսիսմակեդոնացիները (63%), սակայն, կարելի է ասել, որ մեր հավաքականը բավական լավ էր պաշտպանվում` չեզոքացնելով մրցակցի բոլոր առաջխաղացումները։

Դեռ ավելին` Խոակին Կապառոսի սաները հակագրոհում էին բավական սուր և մի քանի անգամ հաջողվեց քանակական առավելություն ստանալ ու ազատ տարածություն դուրս գալ, սակայն շտապողականության պատճառով հավանական գոլային գրոհներն ավարտվում էին այդպես էլ չսկսված։

Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղամեսի մեկնարկում էլ տանտերերը շարունակում էին գնդակին շատ տիրել գնդակին, սակայն նրանց խաղում ոչ մի բան չէր ստացվում։

Ի տարբերություն մրցակցի` Հայաստանի հավաքականը բավական գրագետ էր գործում և այս խաղի առաջին դիպուկ հարվածը կատարեցին մեր տղաները, որը 56-րդ րոպեին գրանցվեց Էրիկ Վարդանյանի անվան դիմաց։

Մակեդոնացիներն իրենց առաջին իրական գոլային պահն ունեցան 62-րդ րոպեին, երբ հեռահար հարվածով փորձեց աչքի ընկնել Էգզիյան Ալիոսկին, սակայն մեր հավաքականին փրկեց Դավիթ Յուրչենկոն։

Ժամանակի ընթացքում մեր տղաները սկսեցին ավելի լավ ֆուտբոլ ցուցադրել, սակայն որոշ դրվագներում կրկին խանգարում էր շտապողականությունը, լարվածությունը, ինչի հետևանքով բանը չէր հասնուն իրական գոլային պահերին։

Խաղավարտին մոտ տանտերերը կրկին մի փոքր ակտկվացան, սակայն նրանց դիրքային գրոհներն էլ ոչ մի արդյունք չէի տալիս։

Ի վերջո, այս խաղում այդպես էլ գոլեր չտեսանք, որն ավարտվեց 0:0 հաշվով։

J խմբում կայացավ ևս երկու հանդիպում.

Լիխտենշտեյն 0:2 Գերմանիա

Իսլանդիա 0:2 Ռումինիա

Խմբի մրցաշարային աղյուսակն ունի հետևյալ տեսքը.

  1. Հայաստան – 10 միավոր
  2. Գերմանիա – 9 միավեր
  3. Հյուսիսային Մակեդոնիա – 7 միավոր
  4. Ռումինիա – 6 միավոր
  5. Իսլանդիա – 3 միավոր
  6. Լիխտենշտեյն – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023