Բրազիլացի հրաշամանուկի փայլուն խաղը, ՊՍԺ-ի հաղթանակը․ Ռեալ 6։0 Գալաթասարայ, ՊՍԺ 1։0 Բրյուգե?

Բրազիլացի հրաշամանուկի փայլուն խաղը, ՊՍԺ-ի հաղթանակը․ Ռեալ 6։0 Գալաթասարայ, ՊՍԺ 1։0 Բրյուգե?

07/11/2019 - 02:41

Չեմպիոնների լիգայի շրջանակներում վերջապես իր երկրպագուներին ուրախացրեց նաև Մադրիդի «Ռեալն», որը սեփական հարկի 6։0 հաշվով ջախջախեց «Գալաթասարային»։

«Ռեալի» կազմում հեթ-տրիկի հեղինակ դարձավ 18-ամյա Ռոդրիգո Գոյեսն, ով այդ գոլերով մի շարք ռեկորդների հեղինակ դարձավ։ Նախ նա դարձավ ամենաերիտասարդ բրազիլացի ֆուտբլիստը, ով գոլի հեղինակ է դառնում Չեմպիոնների լիգայում։ Ինչպես նաև դարձավ ՉԼ ամենաարագ դուբլի հեղինակը, որը գրանցվեց 6 րոպե 14 վայրկյանում։

«Ռեալի» կազմում մյուս երեք գնդակները գրանցվեցին Կարիմ Բենզեմայի և Սերխիո Ռամոսի անունների դիմաց։ Բենզեման դարձել է դուբլի հեղինակ

A խմբի մյուս խաղում էլ ՊՍԺ-ն «Պարկ դե-Պրենս» մարզադաշտում 1։0 հաշվով հաղթեց «Բրյուգեին»։ Խաղի միակ գնդակը 22-րդ րոպեին խփեց Մաուրո Իկարդին։

ՊՍԺ-ն 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, «Ռեալն» ունի 7, «Բրյուգեն»՝ 2, իսկ «Գալաթասարայը»՝ 1 միավոր։

# , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023