Բունդեսլիգան ավարտվեց․ ստացանք բոլոր հարցերի պատասխանները?

Բունդեսլիգան ավարտվեց․ ստացանք բոլոր հարցերի պատասխանները?

27/06/2020 - 20:45

Այսօր՝ հունիսի 27-ին, Բունդեսլիգայի շրջանակում կայացավ 34-րդ տուրը, որով էլ ավարտվեց Գերմանիայի առաջնության 2019/20 մրցաշրջանը։

Չեմպիոնական տիտղոսը երկու տուր առաջ նվաճած «Բավարիան» վերջին տուրում հյուրընկալվելիս մրցեց Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգրի համար պայքարող «Վոլֆսբուրգի» դեմ։

Հանսի Ֆլիկի սաները բավականին վստահ տեսք ունեին՝ մրցակցին հաղթելով 0։4 հաշվով։ Գոլերի հեղինակներ դարձան Կինգսլի Կոմանը, Միքայել Կյուիզանսը, Թոմաս Մյուլլերը, ինչպես նաև Ռոբերտ Լևանդովսկին։ Նշենք, որ լեհ հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում խփեց իր 34-րդ գոլը՝ նվաճելով լավագույն ռմբարկուի տիտղոսը։

Կինգսլի Կոմանն էլ աչքի էր ընկել Թոմաս Մյուլլերի փոխանցումից հետո, ինչի շնորհիվ գերմանացի կիսապաշտպանն ընթացիկ մրցաշրջանում գրանցեց 21 գոլային փոխանցւոմ, որը մեկ մրցաշրջանի ընթացքում ռեկորդային ցուցանիշ է։

Խփած չորս գնդակների շնորհիվ մյունխենյան ակումբը հատեց եռանիշ թվերի շարքը՝ առաջնությունն ավարտելով խփած 100 գնդակով։

«Բավարիան» վաստակեց 84 միավոր և հերթական անգամ արժանիորեն նվաճեց չեմպիոնի տիտղոսը, իսկ «Վոլֆսբուրգը» մնաց 49 միավորով և նահանջեց 7-րդ հորիզոնական՝ չկարողանալով միանգամից որակավորվել Եվրոպա լիգայի խմբային փուլ․ այժմ «գայլերը» ստիպված կլինեն մասնակցել որակավորման փուլին։

«Վոլֆսբուրգին» Եվրոպա լիգայի խմբային փուլ ուղիղ ուղեգիր ձեռք բերելուց զրկեց «Հոֆֆենհայմը», որը հյուրընկալվել էր «Բորուսիա Դորտմունդին»։

Չեմպիոնական պայքարը «Բավարիային» պարտվելուց հետո «Բորուսիան» վերջնական թևաթափ եղավ՝ կորցնելով մոտիվացիան։ «Դեղիններն» այսօր սեփական հարկի տակ մրցակցին պարտվեցին 0։4 հաշվով։ «Գյուղացիների» կազմից պոկերի հեղինակ դարձավ խորվաթ հարձակվող Անդրեյ Կրամարիչը՝ 4 անգամ գրավելով Ռոման Բյուրկիի պաշտպանած դարպասը։

«Բորուսիան» մնաց 69 միավորով և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը, իսկ «Հոֆֆենհայմը» վաստակեց 52 միավոր, բարձրացավ 6-րդ հորիզոնական՝ ձեռք բերելով Եվրոպա Լիգայի խմբային փուլի ուղեգիր։

Որևէ մոտիվացիա չունեցող «Աուգսբուրգ» – «Լայպցիգ» խաղում հաղթեցին հյուրերը․ գրանցվեց 1։2 հաշիվը։

«Լայպցիգի» կազմում վերջին հանդիպումն անցկացրեց գերմանացի հարձակվող Տիմո Վերները, ով այսօր դարձավ դուբլի հեղինակ։ 24-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանն ավարտեց 28 գնդակը և լավագույն ռմբարկուների պայքարում զբաղեցրեց երկրորդ հորիզոնակը։ «Աուգսբուրգի» կազմից միակ գնդակը խփեց Ռուբեն Վարգասը։

«Աուգսբուրգը» մնաց 31 միավորով, զբաղեցրեց 15-րդ հորիզոնականը՝ պահպանելով տեղը Բունդեսլիգայում, իսկ «Լայպցիգը» 66 միավորով զբաղեցերց 3-րդ հորիզոնականը։

Չեմպիոնների լիգայի վերջին ուղեգրի սեփականատերն էլ հայտնի դարձավ։

Մյունխենգլադախի «Բորուսիան» սեփական հարկի տակ 2։1 հաշվով առավելության հասավ «Հերտայի» նկատմամբ։ Տանտերերի կազմից մեկական անգամ աչքի ընկան Բրիլ Էմբոլոն և Յոնաս Հոֆֆմանը, իսկ մայրաքաղաքային ակումբից՝ Վեդադ Իբիշևիչը։

Այսպսիով, Մարկո Ռոզեի սաները, ի վերջո, նվաճեցին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր՝ միանալով «Բավարիային», «Բորուսիա Դորտմունդին» և «Լայպցիգին»։ «Բորուսիայի» հիմնական հետապնդող «Բայերը» 1։0 հաշվով հաղթեց «Մայնցին», սակայն բավարար չեղավ նվաճել ՉԼ ուղեգիր։ Պետեր Բոսի թիմը հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Եվրոպա լիգայի խմբային փուլում։

«Բորուսիա Մյունխենգլադբախը» վաստակեց 65 միավորվ և առաջնությունն ավարտեց 4-րդ տեղով, իսկ «Հերտան» 41 միավորով եզրափակեց լավագույն տասնյակը։

Մրցաշարային աղյուսակի վերջնամասում կրքերը նույնպես թեժ էին։ Վերջին տուրցի առաջ հայտնի չէր վերջին ակումբը, որն ուղիղ կերպով դուրս էր մնալու գլխավոր Բունդեսլիգայից։

17-րդ հորիզոնականը զբաղեցնող «Վերդերին» վերջին տուրում անհրաժեշտ էր խոշոր հաշվով հաղթանակ տանել մրցակցին՝ հուսալով, որ «Ֆորտունա Դյուսելդորֆը» հյուրընկալվելիս չի հաղթի «Ունիոն Բեռլինին»։

Ամեն ինչ ընթացավ բրեմենյան ակումբի սցենարով։ «Վերդերը» սեփական հարկի տակ 6։1 հաշվով ջախջախեց «Քյոլնին»։ Տանտերերի կազմից դուբլի հեղինակ դարձավ Յույա Օսակոն, մեկական անգամ էլ աչքի ընկան Միլոտ Ռաշիցան, Նիկոլաս Ֆուլկրուգը, Դեվի Կլասենը և Ջոշոա Սարջենթը, իսկ «Քյոլնի» միակ գնդակը խփեց Դոմինիկ Դրեկսլերը։

Զուգահեռաբար ընթացող խաղում էլ «Ունիոն Բեռլինը» իր համար ոչինչ չորոշող խաղում երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Ֆորտունայի» դարպասը՝ Դյուսելդորֆը ներկայանցող ակումբին դուրս թողնելով Բունդեսլիգայից։ «Ունոնի» գոլերը խփեցին Էնտոնի Ուջան, Քրիստիան Գենտները և Սուլեյմանի Աբդուլահին։

Այսպիսով, «Վերդերը» վաստակեց 31 միավոր, բարձրացավ 16-րդ հորիզոնականը և Երկրորդ Բունդեսլիգայի երրորդ հորիզոնականը զբաղեցնող ակումբի դեմ անցումային խաղեր կանցնացնի՝ փորձելով պահպանել տեղը գլխավոր Բունդեսլիգայում։ Նշենք, որ Երկրորդ Բունդեսլիգայում վերջին տուրից առաջ երրորդ հորիզոնականը զբաղեցնում է «Հայդենհայմը», որը «Համբուրգի» հետ պայքարում է անցումային խաղերի ուղեգիր ձեռք բերելու համար։ «Ֆորտունան» մնաց 30 միավորով, նահանջեց 17-րդ հորիզոնական՝ դուրս մնալով Բունդեսլիգայից։

Կայացած մյուս խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները․

«Այնտրախտ» 3։2 «Պադերբորն»

«Ֆրայբուրգ» 4։0 «Շալկե-04»

Մրցաշարային աղյուսաը վերջին տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը․

# , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023