Բորուսիա Դորտմունդը հաղթեց Շտուտգարտին` մոտենալով առաջատար Բավարիային🎥

Բորուսիա Դորտմունդը հաղթեց Շտուտգարտին` մոտենալով առաջատար Բավարիային🎥

09/04/2022 - 00:39

Մեկնարկեց գերմանական Բունդեսլիգայի 29-րդ տուրը, որի առաջին խաղում «Բորուսիա Դորտմունդը» հյուրընկալվելիս մրցեց «Շտուտգարտի» դեմ։

Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում դորտմունդյան ակումբն ավելի լավ իրացրեց գոլային պահերն ու հաղթեց 2:0 հաշվով։

«Իշամեղուների» կազմից դուբլի հեղինակ դարձավ Յուլիան Բրանդտը։

Այս հաղթանակից հետո Մարկո Ռոզեի թիմը վաստակեց 60 միավոր և շարունակում է զբաղեցնել 2-րդ հորիզոնականը։

«Բորուսիան» առաջատար «Բավարիային» զիջում է այժմ 6 միավոր, սակայն մյունխենյան ակումբն ընթացիկ տուրում դեռևս չի անցկացրել իր հանդիպումը, որի շրջանակում «Ալյանց Արենա» մարզադաշտում մրցելու է «Աուգսբուրգի» դեմ։

«Շտուտգարտը», 27 միավորով, 15-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023