Բորուսիա Դորտմունդը կրկին հաղթեց Նյուքասլին` ներկայացնելով 1/8 եզրափակիչ դուրս գալու լուրջ հայտ🎥

Բորուսիա Դորտմունդը կրկին հաղթեց Նյուքասլին` ներկայացնելով 1/8 եզրափակիչ դուրս գալու լուրջ հայտ🎥

07/11/2023 - 23:53

Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրում «Բորուսիա Դորտմունդը» F խմբի շրջանակում սեփական հարկի տակ մրցեց «Նյուքասլի» դեմ։

Հանդիպման մեծ մասում դորտմունդյան ակումբն ուներ խաղային լուրջ առավելություն` հաղթելով 2:0 հաշվով։

Էդին Թերզիչի թիմին հաղթանակ պարգևեցին Նիկլաս Ֆուլկրուգի և Յուլիան Բրանդտի խփած գոլերը։

F խմբում կկայանա ևս մեկ հանդիպում.

«Միլան» – ՊՍԺ

Խումբը ներկա պահին ունի հետևյալ տեսքը.

  1. «Բորուսիա Դորտմունդ» – 7 միավոր
  2. ՊՍԺ (անցկացրած 3 խաղ) – 6
  3. «Նյուքասլ» – 4
  4. «Միլան» (անցկացրած 3 խաղ) – 2

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023