Բորնմութն անհավանական comeback արեց` հաղթելով Լութոն Թաունին 🎥

Բորնմութն անհավանական comeback արեց` հաղթելով Լութոն Թաունին 🎥

14/03/2024 - 01:29

Անգլիական Պրեմիեր լիգայի 17-րդ տուրից հետաձգված խաղում «Բորնմութը» «Վիթալիտի» մարզադաշտում» մրցեց «Լութոն Թաունի» դեմ։

Հյուրերն առաջին խաղակեսում պարզապես շոկի ենթարկեցին մրցակցին և երեք գնդակ ուղարկեցին Նոտոյի պաշտպանած դարպասը։

Այդուհանդերձ, երկորդ կեսում «բալերը» անհավանական comeback արեցին և հաղթեցին 4:3 հաշվով։

Անդոնի Իռալոյի թիմից դուբլի հեղինակ դարձավ Անտուան Սեմենյոն, մեկական գոլ էլ խփեցին Դոմինիկ Սոլանկեն ու Իլյա Զաբառնին։

«Լութոնի» կազմից աչքի ընկան Թահիթ Չոնը, Ռոս Բարկլին ու Չիդոզիե Օգնենեն։

Այս հաղթանակից հետո «Բորնմութը» վաստակեց 35 միավոր և զբաղեցնում է 13-րդ հորիզոնականը։ «Լութոնը», 21 միավորով, 18-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023