«Բոուլին առաջարկել է գնել Բորուսիայի ողջ կազմը». Կարագերը կատակել է Բորուսիա – Չելսի հանդիպումից հետո🎥

«Բոուլին առաջարկել է գնել Բորուսիայի ողջ կազմը». Կարագերը կատակել է Բորուսիա – Չելսի հանդիպումից հետո🎥

17/02/2023 - 11:32

Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «Բորուսիա Դորտմունդը» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Չելսիին»։

Հանդիպումից հետո CBS Sports-ի տաղավարում «Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերն, ով այժմ ֆուտբոլային փորձագետ է, սուր կատակ է արել «ազնվականների» հասցեին։

Տաղավարում եղել են նաև Թիերի Անրին ու Մայքա Ռիչարդսը, ովքեր քննարկել են, թե ինչպես են «Բորուսիայի» ֆուտբոլիստները մոտեցել երկրպագուներին` շնորհակալություն հայտնելու աջակցության համար։

Այդ պահին Կարագերն ասել է հետևյալը.

«Տեսնում ենք, թե ինչպես են բոլոր ֆուտբոլիստները մոտեցել տրիբունային։ Քիչ առաջ սոցցանցերում գրեցին, որ Թոդ Բոուլին (խմբ.` «Չելսիի» համասեփականատերերից մեկը) առաջարկել է գնել «Բորուսիայի» ողջ կազմը»։

Այդ կատակից հետո Անրին ու Ռիչարդսը չեն կարողացել զսպել իրենց ծիծաղը։

Հիշեցնենք, որ վերջերս փակված ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ «Չելսին» մի շարք խոշոր գործարքներ իրականացրեց։

Ամենախոշոր գործարքը Էնցո Ֆերնանդեսի տրանսֆերն էր, ում լոնդոնյան ակումբը «Բենֆիկայից» գնեց 121 մլն եվրոյի դիմաց։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023