Բետիսի  նախկին ֆուտբոլիստները դատապարտվել են ազատազրկման

Բետիսի նախկին ֆուտբոլիստները դատապարտվել են ազատազրկման

25/04/2020 - 20:15

«Բետիսի» նախկին ֆուտբոլիստներ Անտոնիո Ամայան և Խավի Տորեսը պայմանավորված հանդիպումներ անցկացնելու մեղադրանքով դատապարտվել եմ 1 տարվա ազատազրկման։

Այդ հանդիպումները տեղի են ունեցել 2013/14 մրցաշրջանում։ «Օսասունան» այդ մրցաշրջանում պայքարում էր տեղը բարձրագույն առաջնությունում պահպանելու համար և փորձել է ազդել «Բետիս» – «Վալյադոլիդ» և «Օսասունա» – «Բետիս» հանդիպումների ելքերի վրա։

Այդ ժամանակ «Բետիսում» հանդես եկող Ամայան և Տորեսը 400 հազար եվրո են ստացել վերոնշյալ առաջին խաղում հաղթելու համար, իսկ երկրորդում պարտվելու համար՝ 200 հազար եվրո։

Ինչպես տեղեկացնում է Marca-ն, «Օսասունայի» նախկին գլխավոր տնօրեն Անխել Մարիա Վիսկայը դատապարտվել է 8 տարի 8 ամիս ազատազրկման, քանի որ նա համարվում էր գլխավոր մեղադրյալը, ով կազմակերպել էր պայմանավորված հանդիպումները։ Նշվում է, որ մեղադրվում էր 11 հոգի, որոնցից արդարացվել են միայն երկուսը։

Թեև «Բետիսը» այդ հանդիպումներում իրագործել է «Օսասունայի» ցանկությունը, սակայն, միևնույնն է, Պամպլոնան ներկայացնող ակումբը լքեց Լա լիգան։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023