Բարսելոնան Ռայոլային հայտնել է, որ չի պատրաստվում դուրս գալ Հալանդի համար մղվող պայքարից

Բարսելոնան Ռայոլային հայտնել է, որ չի պատրաստվում դուրս գալ Հալանդի համար մղվող պայքարից

09/04/2022 - 19:15

«Բորուսիա Դորտմունդի» հարձակվող Էրլինգ Հալանդը, ամենայն հավանականությամբ, 2022 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կփոխի ակումբային գրանցումը։

Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, «Բարսելոնան» շարունակում է հետարքրվել նորվեգացի հարձակվողի ծառայություններով։

Աղբյուրի փոխանցմամբ` այժմ կատալոնական ակումբը Հալանդին գնելու համար մղվող պայքարում զիջում է «Մանչեսթեր Սիթիին» ու «Ռեալ Մադրիդին», ինչի հետ կապված «բլաուգրանայի» նախագահ Ժոան Լապորտան որոշ հայտարարությունների միջոցով ակնարկել է այդ տրանսֆերի անհնար լինելու մասին։

Նշվում է, որ այդ գործարքի հիմնական խոչընդոտը 21-ամյա ֆուտբոլիստի գործակալի` Մինո Ռայոլայի և հոր` Ալֆ-Ինգե Հալանդի պահանջած փոխհատուցման գումարն է, որը պաստրաստ չէ վճարել «Բարսելոնան»։

Չնայած այդ ամենին` «Բարսելոնայի» ներկայացուցիչները վերջերս Ռայոլային հայտնել են, որ ակումբը չի պատրաստվում դուրս գալ Հալանդի համար մղվող մրցավազքից։ «Կապտանռնագույնները» Ռայոլային խնդրել են հույս դնել «Բարսայի» վրա՝ որպես այս հարցում շահագրգիռ կողմ։

«Բարսելոնան» հուսով է, որ այս հարցում կարող է օգնել Լապորտայի ու Ռայոլայի ջերմ հարաբերությունները։

Ստեղծված իրավիճակում Ռայոլան վստահ է, որ «Բարսելոնան» Էրլինգ Հալանդին ձեռք բերելու համար տրանսֆերային առաջարկ կանի «Բորուսիային»։

Սպասվում է, որ 21-ամյա ֆուտբոլիստն իր ապագայի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի ապրիլին։

Հաղորդվում է, որ «Բարսելոնան» տեղյակ է Հալանդի հիացմունքի մասին` կապված Էլ Կլասիկոյի շրջանակում «Ռեալ Մադրիդի» նկատմամբ տոնած 4:0 հաշվով հաղթանակի հետ։

Այդ հանդիպումից հետո նորվեգացի ֆուտբոլիստը կասկածներ ունի «Ռեալ Մադրիդ» կամ «Մանչեսթեր Սիթի» հավանական տեղափոխության հարցում։

Հիշեցնենք, որ Հալանդի և «Բորուսիա Դորտմունդի» միջև գործող պայմանագրում կա հրաժարագնի կետ, որը 2022 թ. հուլիսի 1-ից դառնալու է 75 մլն եվրո։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023