Բարսելոնան չեմպիոնական գրաֆիկով է շարժվում` հաղթելով նաև Կադիսին🎥

Բարսելոնան չեմպիոնական գրաֆիկով է շարժվում` հաղթելով նաև Կադիսին🎥

20/02/2023 - 01:51

Իսպանական Լա լիգայի 22-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ մրցեց «Կադիսի» դեմ։

Ինչպես և սպասվում էր, հանդիպման հենց մեկնարկից «բլաուգրանան» տիրեց նախաձեռնությանը և մեծ առավելություն ուներ առաջին կեսի ողջ ընթացքում, ինչի արդյունքում Խավիի թիմը նախքան ընդմիջում երկու անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը։

Նախ 43-րդ րոպեին աչքի ընկավ Սերժի Ռովերտոն, ապա 45+1-րդ րոպեին Ռոբերտ Լևանդովսկին հաշիվը դարձրեց 2:0։

Երկրորդ խաղակեսում «կապտանռնագույններն» սկսեցին հանդես գալ էներգախնայող ռեժիմով և նրանց առավելությունն այդքան ակնհայտ չէր։

Այդ ամենից փորձեցին օգտվել «Կադիսի» ֆուտբոլիստները, ովքեր ունեցան մի շարք իրական գոլային պահեր, սակայն հյուրերը վրիպեցին բավական նպաստավոր դիրքերից։

Որոշ դրվագներում էլ «Բարսելոնային» փրկեց Մարկ-Անդրե Տեր Շտեգենը` կատարելով 4 սեյվ։

Ամեն դեպքում, «բլաուգրանան» հաղթեց 2:0 հաշվով, ինչից հետո վաստակեց 59 միավոր և շարունակում է գլխավորել Լա լիգայի մրցաշարային աղյուսակը` մոտակա հետապնդող «Ռեալ Մադրիդին» գերազանցելով 8 միավորով։

«Կադիսը», 22 միավորով, 17-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023